Այս պատմվածքում Շահնուրը փորձում է ներկայացնել դրամատիկ մի պատմություն: Այն մի դրվագ է օտար միջավայրում ապրող հայերի կյանքից: Եպրաքսե Հանըմը տրամվայում հանդիպում է մի երիտասարդի (Նորայր Կարապետյանին), որի ձեռքի գրությունից հասկանում է , որ նա հայ է: Այնուհետև նրանք ծանոթանում են: Եպրաքսե Հանըմը նրան վերաբերվում է ինչպես իր որդուն՝ խնամում է, անհանգստանում է նրա համար: Նորայրը չունենալով ետդարձի ճանապարհ՝ չհարմարվելով միջավայրին և բարքերին, ինքսնասպանություն է ցանկանում գործել: Նախնդրում է Եպրաքսե Հանըմին հյուրանոցատիրոջը փախանցել մի թուղթ, այն մասին որ նա ոչ ոքի պարք չև, որպեսզի հետո նրանից գումար չպահանջեն: Նա իր ողջ ունեցվածքը կտակում է Եպրաքսե Հանըմին, որպես միակ հարազատ և ինքնասպան է լինում: Եպրաքսե Հանըմը շատ է ցավում կատարվածի համր, բայց ոչինչ փոխել չէր կարող:
Այս իրավիճակում երիտասարդը չի՛ հարմարվում չի՛ ձուլվում սակայն չի էլ կարողանում իր բարքերով դիմադրել հասարակության դեմ պայքարում: Նա՝ ինչպես և Զարեհը մենակ էին պայքարում հասարակության դեմ, այդիսկ պատճառով էլ զոհվեցին:
Оставьте комментарий