1․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունները․
Ծագող արևի երկիր — Ճապոնիա
Թորգոմա տան զավակ — հայ
ժողովուրդների բանտ — Ռուսաստան
ծաղիկների թագուհի — վարդ
թիկունքդ տեսնեմ — հեռացիր
պատմության հայր — Հերոդոտոս
Մորփեոսի գիրկը գնալ — քնել
2․Սյունակներից ընտրի՛ր հոմանիշ բառերը ու գրիր կողք կողքի․
Խորշել գորովել ցնծալ
զարհուրել զզվել երկյուղել
անէանալ սարսափել գարշել
ուրախանալ հրճվել փաղաքշել
փայփայել չքանալ անհետանալ
Խորշել — զզվել, գարշել
անէանալ — չքանալ, անհետանալ
ուրախանալ — հրճվել, ցնծալ
զարհուրել — սարսափել, երկյուղել
փայփայել — գորովել, փաղաքշել
3․Լեզու բառով կազմի՛ր դարձվածներ․
լեզու կտրել
լեզու հանել
լեզու ունենալ
լեզուն ատամի տակ պահել
լեզուն արձակել
լեզուն բերանում թաղիք դառնալ
լեզուն բերանին կլորել
լեզուն բերանումը շաղվել
լեզուն բերանի մեջ դառնալ
լեզուն բլբուլ դառնալ
4.Սյունակներից 1-ական արմատ ու վերջածանց ընտրի՛ր և կազմի՛ր հինգ բարդածանցավոր բառ․
Ձի — ցավ -արան
կապույտ — խուց — յա
վեմ — արշավ — ություն
բանտ — աչք — իկ
գլուխ — գիր — անք
Оставьте комментарий