1․ Լրացրու տառերը և կետադրիր։
Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թուխպերով։ Սառը քամին անգթորեն ծեծում էր քսանիննամյա երիտասարդի կուրծքն ու արևախանձ դեմքը։ Նա պատշգամբի բազրիքին կռթնած նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը, չկար ոչ մի ճրագ, ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կաղկանձ էր լսվում, կարծես մրսում էր մի լքված մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկնդրել գետի խուլ վշշոցը։
Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ «Երանի դրանց»,- մտածեց երիտասարդը,« մինչև լույս զրույց կանեն»։
Սարի հետևից լուսինը պռունկը հանեց։ Երիտասարդն իջավ սանդուղքով։ Շունը մոտեցավ նրան, փաթաթվեց նրա ոտքերին՝ մեղմորեն քսվելով անդրավարտիքի փողերին։
-Չամբա՜ր, Չամբա՜ր,- փաղաքշական ձայնով ասաց նա։
Շունը վազեց դարպասի կողմը, մի քանի անգամ հաչեց, ապա էլի հետ վազեց։
2. Մեծատառերը թող այնտեղ, որտեղ դրանք հարկավոր են․
Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշանունիք գավառում՝ այնտեղ, ուր Մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր։
3․Լրացրու բաց թողած տառերը․ /գ—ք—կ/
ա/ ամոքիչ, այգեգութ, անարգանք, անդրավարտիկ, անկարգ, անհաքուրդ, ապաքինվել, առաձգական, առինգնել, թափթփուկ, հոգեհմա։
բ/ անօգուտ, արգելք, արմունկ, արտասուք, արքայական, բարեհոգի, բարեկարգ, բերքատու, գոգավոր, երգահան, ծեգ , թագուհի, կարգուկանոն, հեղկ (ծույլ,ալարկոտ):
գ/ ակցան, երգել, երկարաձիգ, զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիկ, թանգարան, թանկարժեք, թարգմանիչ, թնջուք, իգական, ժանիք, լեգեոն, լկտի:
դ/ չմուշք, չոքել, սարքավորում, վարագույր, նորոգել, վերք, տագնապալի, տաքդեղ, ուրակ, փեղկ, օրհներգ:
Оставьте комментарий