Պատմիր արդյունաբերական հասարակության շրջափուլերի բովանդակային փոփոխությունների մասին – 8 գնահատանիշ;
Առաջին շրջափուլի ընթացքում զարգացավ արդյունաբերական արտադրությունը։ ձեռքով աշխատանքին փոխարինվեց ավտոմատացված սարքավորումները:հասարակության առաջին դասերը դարձան բանվորները և ձեռներեցները։ Այստեղից արդեն ձևավորվում էր Արդյունաբերական հեղափոխությունը
Արդյունաբերական հեղափոխությունը հանգեցրել է մեծ գործարանների ստեղծմանն ու մեծածավալ արտադրության կազմակերպմանը, որոնց հաջորդել են հասարակության կյանքում տեղի ունեցած հսկայական փոփոխությունները: Արդյունաբերական ձեռնարկությունները սկզբնական շրջանում աշխատում էին շոգու / գոլորշու/ ուժի կիրառմամբ, հետագայում անցան էլեկտրական էներգիայի օգտագործմանը: Արտադրությունում ներմուծվեց հավաքման մեքենայացված գիծ, աշխատողներից ամեն մեկն սկսեց իրականացնել ընդհանուր գործընթացի կոնկրետ մի քայլ, դրանով իսկ նկատելիորեն բարձրացավ արդյունավետությունը, նվազեց ինքնարժեքը: Հետագայում ներդրվեց ավտոմատացումը, ավելի ուշ՝ համակարգիչներ, ռոբոտներ, որի շնորհիվ արտադրության արդյունավետության ցուցանիշն է՛լ ավելի բարձր բնագծերի հասավ:
Երկրորդ շրջափուլում ավարտվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը: Հասարակության մեջ մեծացավ գիտության,տեխնիկաի դերը: Արտադրությունը հասավ մեծ ծավալների: Առաջացավ համաշխարհային միասնական շուկա
Добавить комментарий