Ատոմի միջուկի կառուցվածքը: Ինչպես արդեն գիտեք, ատոմը կազմված է միջուկից և էլեկտրոնային թաղանթից: Ատոմն էլեկտրաչեզոք է, քանի որ էլեկտրոնների գումարային լիցքը համակշռում է միջուկի դրական լիցքը: Ատոմի բնութագրական չափը 10−10 մ է, իսկ միջուկինը՝ 10−15 մ, այսինքն ատոմի միջուկի շառավիղը մոտ 100000 անգամ փոքր է ատոմի շառավղից: Չնայած դրան, ատոմի զանգվածը գործնականում հավասար է միջուկի զանգվածին: Ատոմի միջուկը ունի բարդ կառուցվածք. այն բաղկացած է առանձին... Читать далее →
Առարկայի պատկերի կառուցումը բարակ ոսպնյակում
Տարբեր օպտիկական սարքերում կիրառվող ոսպնյակները թույլ են տալիս ոչ միայն հավաքել կամ ցրել լուսային ճառագայթները, այլև ստանալ առարկաների զանազան՝ մեծացած կամ փոքրացած, ուղիղ կամ շրջված, իրական կամ կեղծ պատկերները: Ստացված պատկերի բնույթը կախված է ոսպնյակի տեսակից, ինչպես նաև առարկայի և ոսպնյակի փոխդասավորությունից: Եթե լուսատու կամ լուսավորվաշ առարկայի որևէ S կետից արձակվող 2 կամ ավելի ճառագայթներ... Читать далее →
1.Ինչով են տարբերվում առարկայի իրական և կեղծ պատկերներները: X առարկայի իրական պատկերը կազմվում է այն դեպքում եթե նրանից դուրս եկող երկու կամ ավելի ճառագայթներ ոսպնյակով անցնելիս զուգամիտում և հատվում մի որոշակի կետում: Եթե X կետը լքող ճառագայթները ոսպնյակով անցնելիս տարամիտում են, հետևաբար չեն հատվում մեկ կետում, և այդ ճառագայթների շարունակությունները տարվում և հատվում են մեկ... Читать далее →
Ոսպնյակներ
Լույսի անդրադարձման և բեկման երևույթները օգտագործվում են լուսային ճառագայթների տարածման ուղղությունը փոխելու նպատակով՝ տարբեր օպտիկական սարքերում, ինչպիսիք են մանրադիտակը, աստղադիտակը, խոշորացույցը, լուսանկարչական ապարատը և այլն: Այդ բոլոր սարքերում լուսափնջի կառավարումը իրականացվում է նրանց կառուցվածքի ամենակարևոր մասի՝ ոսպնյակի միջոցով: Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով: Ինչպես երևում է նկարից, ոսպնյակը սահմանափակված է R1, R2 շառավիղներով և C1, C2 կենտրոններով գնդային մակերևույթներով: Ըստ... Читать далее →
Ֆիզիկայի այն բաժինը, որտեղ ուսումնասիրվում է լույսը, կոչվում է օպտիկա։ Ծիածանը, օրինակ, սպիտակ լույսը կազմող ճառագայթների համադրություն է։ Լույսը ճառագայթման տեսակներից է։ Լուսարձակում են Արեգակը, էլեկտրական լամպը և շիկացած այլ առարկաներ։ Լույսը կարող է թափանցել ապակու և ջրի միջով, սակայն բազմաթիվ այլ նյութերից այն անդրադառնում է։ Լույսի շնորհիվ մենք տեսնում ենք, այն օգնում է մեզ հաղորդակցվելու... Читать далее →
Ռադիո: Հեռուստատեսություն: Բջջային հեռախոս: Համացանցային կապ: Ջեյմս Մաքսվելը տվեց էլեկտրակամագնիսական մակածման օրենքի մաթեմատիկական նկարագիրը՝ ստեղծեց էլեկտրամագնիսական դաշտի տեսությունը: Փոփոխական մագնիսական դաշտը առաջացնում է փոփոխական էլեկտրական դաշտ: Փոփոխվող էլեկտրական դաշտը, իր հերթին ստեղծում է փոփոխվող մագնիսական դաշտ: Փոփոխվող մագնիսական և էլեկտրական դաշտերը չեն կարող առանձին -առանձին գոյություն ունենալ, նրանք մեկ ընդհանուր՝ էլեկտրոմագնիսական դաշտի տարբեր դրսևորումներ են: Ելնելով իր իսկ ստեղծած տեսությունից՝ էլեկտրամագնիսական դաշտի հավասարումներից, Մաքսվելը... Читать далее →
ԳԼՈՒԽ II . ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ
1.Ինչ նյութեր է ձգում մագնիսը: Բնական մագնիսը մոտեցնելով տարբեր առարկաների կարելի է տեսնել,որ այն ձգում է ,ասեղը ,քորոցը,երկաթի խարտվածքը,երկաթե ու պողպատե առարկաներ: Թույլ է ազդում նիկելե և կոբալտե առարկաների վրա,իսկ փայտի կտորի,թղթի ապակու և մի շարք այլ նյութերից պատռաստված առաարկաների վրա չի ազդում: 2.Որ մարմիններն են կոչվում հաստատուն մագնիսներ: Ի տարբերություն երկաթի՝ պողպատից և մի... Читать далее →
հաղորդիչների զուգահեռ միացում
Հաղորդիչների զուգահեռ միացումՀաճախ մի քանի սպառիչ, օրինակ արդուկը, հեռախոսը, էլեկտրական լամպը, անհրաժեշտ է էլեկտրական շղթային միացնել կամ շղթայից անջատել իրարից անկախ: Այդ դեպքում սպառիչները չենք կարող միացնել հաջորդաբար, նրանք միացվում են զուգահեռ: Շղթայի տեղամասում հաղորդիչների այնպիսի միացումը, որի դեպքում հաղորդիչների մեկական ծայրերը միացվում են մի կետում, մյուս ծայրերը՝ մեկ այլ կետում կոչվում է զուգահեռ միացում, իսկ այդ կետերը կոչվում... Читать далее →
Հաջորդական միացում
Հաջորդական միացումը էլեկտրատեխնիկայում իրականացվում է երկու եղանակով․ Երկբևեռների միացում, երբ նրանց միջով անցնում է նույն հոսանքը։ Էլեկտրաէներգիայի աղբյուրների հաջորդական միացումը կիրառվում է մեկ աղբյուրի էլշուից մեծ լարում ստանալու համար։ Բեռնվածքների հաջորդական միացման դեպքում լարումը նրանց վրա բաշխվում է դիմադրություններին համեմատական։ Մեկ տարրի անջատումը ընդհատում է ամբողջ շղթայի հոսանքը։Քառաբևեռների միացում, երբ լարումն ու հոսանքի ուժը նախորդ քառաբևեռի ելքում համապատասխանաբար հավասար են հաջորդի մուտքի լարմանն ու... Читать далее →
Հաղորդիչներ
1. Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում էլ. շղթայում: Էլեկտրական եներգիա տեղափոխվում է դեպի սպառիչներ և այնտեղ փոխակերպվում էներգիայի այլ տեսակների։ 2.Ինչից է կախված էլ. շղթայի սպառիչներում անջատված էներգիան: էներգիայի քանակը կախված է այդ շղթայում առկա սպառիչներում հոսանքի ուժից։ 3.Ինչպիսին է հոսանքի ուժը հաջորդաբար միացված սպառիչներում, ինչպես նաև դրանք միացնող հաղորդալարերում: 4.Ինչպես են հաշվում լարումը ... Читать далее →