Երկնային ծագում ունեցող ռադիոալիքների ճառագայթման աղբյուրը՝ քվազարը, հզոր էնեգիայով օժտված հեռավոր գալակտիկայի կորիզ է հանդիսանում։ Առաջին անգամ այդ չափազանց պայծառ երկնային մարմինների ուշադրության արժանանալու պատճառը դրանց էլեկտրամագնիսական ճառագայթման սպեկտրում կարմիր շեղման գրանցումն էր ինչպես տեսանելի լույսի, այնպես էլ ռադիոալիքային տիրույթներում։ Այլ խոսքով՝ աստղը կազմող նյութի ճառագայթման հաճախությունը ավելի փոքր էր, քան երկրային պայմաններում նույն նյութի... Читать далее →
Ծիր Կաթին
Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայում։ Ծիր Կաթինը հայերենում անվանվում է նաև Հարդագողի ճանապարհ։ Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է[2]։ Անհիշելի ժամանակներից մարդիկ հիացել են նրա երկնասփյուռ տեսքով։ Երկրից նայելիս այն ներկայանում է դիտողին մշուշոտ... Читать далее →
Աստղ
Աստղ, երկնային մարմին, որի ներսում կատարվում են միջուկային ռեակցիաներ Աստղերը իրենցից ներկայացնում են մեծ լուսարձակող գազային միացություններ (գնդեր), որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից (հիմնականում ջրածնից և հելիումից) գրավիտացիոն սեղմումների հետևանքով։ Աստղի միջուկի ջերմաստիճանը չափվում է միլիոնավոր կելվիններով, իսկ մակերևույթի ջերմաստիճանը՝ հազարավոր կելվիններով։ Աստղերի մեծամասի համար էներգիայի գոյացման պատճառը նրանց մեջ ընթացող միջուկային ռեակցիաներն են, ինչի հետևանքով ջրածինը վերածվում է հելիումի. փոխարկումը կատարվում... Читать далее →
1.Ի՞նչերկնային մարմին է Լուսինը: Երկնաքարերի միացման ընթացքում ստեղծել է լուսինը։ Նա Երկրի միակ արբանյակն է։2.Ինչու՞ է Լուսինը դեպի Երկիր ուղղվածմիևնույն կողմով: Քանի որ լուսինը միաժամանակ պտտվում է և իր առանցքի շուրջ, և մեկտեղ երկրի շուրջ։3.Որոնք են Լուսնի 4 հիմնական փուլերը ևինչով են դրանք պայմանավորված: Լուսնի դիտվող ձևերն են, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված... Читать далее →
Արեգակնային Համակարգ
Արեգակնային համակարգը ձևավորվել է մոտ 4,57 միլիարդ տարի առաջ տիեզերական ձգողականության գազափոշային ամպի կոլապսի ճանապարհով։ Արեգակնային համակարգի օբյեկտների զանգվածի մեծ մասը բաժին է ընկնում Արեգակին, մնացած մասը պարունակվում է ութ համամատաբար մեկուսացված մոլորակներում, որոնք ունեն գրեթե շրջանաձև ուղեծիր և դասավորված են գրեթե հարթ սկավառակի սահմաններում՝ խավարածրի հարթությամբ։ Չորս ամենափոքր ներքին մոլորակներն են Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը (նաև կոչվում են երկրային խմբի մոլորակներ), հիմնականում բաղկացած են սիլիկատներից և մետաղներից։ Չորս արտաքին մոլորակներն են՝ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը (նաև կոչվում են գազային... Читать далее →
Ալյումին
Մետաղների էլեկտրաքիմիական շարքում ալյումինը գտնվում է բավական ձախ, իսկ դա նշանակում է, որ ուժեղ վերականգնիչ և շատ ակտիվ մետաղ է։ Թթվածնի մթնոլորտում տաքացված ալյումինն այրվում է՝ արձակելով օքսիդի շիկացած շիթեր.4Al+3O2 2Al2O3 Օդում ալյումինը շատ կայուն է և փոփոխության չի ենթարկվում։ Ալյումինը պատվում է օքսիդի աննշմարելի շերտով, որը պահպանում է մետաղը հետագա օքսիդացումից։ Օքսիդային ամուր թաղանթը թույլ չի... Читать далее →
Աստղագիտական դիտումներ: Աստղադիտակներ:Համաստեղություններ
1.Ի՞նչ է բնորոշում աստղային մեծությունը: Աստղային մեծությունը աստղի կամ երկնային այլ լուսատուի փայլի չափ է։ Բնորոշվում է դիտման կետում լուսատուի ճառագայթներին ուղղահայաց հարթության լուսավորվածությամբ։ Աստղային մեծությունը կապ չունի աստղի չափի հետ։2.Ո՞վ և երբ է պատրաստել առաջինաստղադիտակը: Առաջին աստղադիտակի գծագրերը հայտնաբերվել են Լեոնարդո Դա Վինչիի գրառումներում։ Առաջին աստղադիտակը կառուցել է Յոհան Լիպերսգեյը 1608 թվականին։ 3.Խոշորավնո՞ւմ է... Читать далее →
Աստղագիտություն
Աստղագիտություն, գիտություն երկնային մարմինների (մոլորակներ, աստղեր, միգամածություններ, միջաստղային նյութ, գալակտիկաներ և այլն) և նրանց հետ կապված երևույթների (տարածական բաշխում, շարժումներ, ֆիզիկական բնույթ և վիճակ, փոխազդեցություն, առաջացում ու զարգացում և այլն) մասին։ Այն միաժամանակ մշակում է երկնային մարմինների դիտումները գործնական նպատակներով օգտագործելու մեթոդներ (ժամանակի ծառայություն, աստղագիտական կողմնորոշում, տիեզերական թռիչքների աստղագիտական կառավարում և այլն)։ Ըստ ուսումնասիրության օբյեկտների... Читать далее →
ատոմային էներգիա
Միջուկային էներգիա կամ ատոմային էներգիա, միջուկային տարբեր ռեակցիաների՝ միջուկի ճեղքման, ջերմամիջուկային ռեակցիաների և ռադիոակտիվ տրոհման ժամանակ անջատվող էներգիա։ Դրսևորվում է որպես ալֆա-, բետա- մասնիկների, նեյտրոնների, ճեղքված միջուկների կինետիկ էներգիա կամ առաքվող գամմա ճառագայթման էներգիա և կարող է այդ մասնիկների ու ճառագայթների կլանումից հետո փոխարկվել ջերմային կամ էլեկտրական էներգիայի։ Ատոմային միջուկների կայունությունը որոշվում է կապի էներգիայով։ Որքան ավելի կայուն է միջուկը, այնքան մեծ է կապի էներգիան։ Մեկ նուկլոնին բաժին ընկնող տեսակարար կապի էներգիան Մենդելեևի պարբերական աղյուսակի միջին տարրերի համար մոտավորապես հավասար... Читать далее →
Ողնաշարավորների աչքերը զույգ են, ունեն նույնատիպ կառուցվածք, տեղավորված են գանգի ակնակապիճներում և կազմված են ակնագնդից ու օժանդակ օրգաններից (ակնաշարժ մկաններ, արցունքագեղձ, կոպեր, աչքի խորշանյաթ)։ Մարդու ակնագնդի տրամագիծը մոտ 24 մմ է։ Ակնագնդի արտաքին պատյանը կոչվում է սպիտապատյան (կարծրաթաղանթ), որին կպած են ակնագունդը շարժող 6 մկաններ։ Սպիտապատյանի առջևի ուռուցիկ մասը եղջերաթաղանթն է, որը բացարձակ թափանցիկ է... Читать далее →