Խնձոր (լատ.՝ Malus domestica), խնձորենու պտուղն է, որը երկիր մոլորակի ամենատարեց բնակիչներից է։ Այն հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը։ Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Մեծ տարածում է գտել տնային խնձորենին։ Ներկայումս գոյություն ունեն խնձորենիների բազում տեսակներ, որոնք աճում են տարբեր կլիմայական պայմաններում։ Խնձորենու պտուղը՝ խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով։ Այն հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, շատերի սեղաններին աղանդերի անբաժան մասն... Читать далее →
Մթերում
Գյուղատնտեսական արտադրանքի մթերում, բնակչությանն անհրաժեշտ գյուղատնտեսական հումքի և պարենի կենտրոնացված ֆոնդի ձևավորման միջոց։ Համարվում է գյուղատնտեսության և արդյունաբերության, գյուղի և քաղաքի տնտեսական կապի հիմնական ձևերից։ Գյուղատնտեսական արտադրանքի մթերումը կատարվում է անհատ ֆերմերներից, պետական տնտեսություններից և կոոպերատիվներից։ Ունի երկու հիմնական ձև՝ կենտրոնացված և ապակենտրոնացված։ Կենտրոնացված գյուղատնտեսական արտադրանքի մթերում կատարում են պետական մթերող, վերամշակող և առևտրական ձեռնարկությունները՝... Читать далее →
Երրորդ տարին է, որ մենք առանձին ուշադրություն ենք դարձնում թե՛ աշնավարին և թե' աշնան ցանքին։ Հաջողություններն անկասկած են։ Մանավանդ Լենինականի և Սևանի ռայոններում, որտեղ աշնացանի տարածությունը 100 հեկտարից ավելի էր, այժմ մի քանի անգամ է ավելացել։ Ի՞նչ օգուտ ունի աշնացանը։ Աշնացանի բերքն ավելի է, քան նույն հողի գարնան ցանքի բերքը: Վարուցանը աշնանը կատարելով՝ գյուղական աշխատող... Читать далее →
Խաղողագործությունը տարածված էր Արարատում, Վասպուրականում, Աղձնիքում, Փոքր Հայքում, Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ վայրերում։ 19-20-րդ դարերում որոշ գավառներում (Արցախ, Գողթն և այլն) խաղողի որթերը բարձրացվում էին մարդու հասակից վեր՝ փայտի բարակ հենասյուներով հարմարանքների վրա, որը հատուկ է բազմամյա այգիներին։ Հայաստանում խաղողագործությյամբ զբաղվում են Արարատյան դաշտում, հյուսիս-արևելքում, Վայքի և Զանգեզուրի նախալեռնային գոտիներում։ Արարատյան և Վայքի գոտիներում այգիները թաղովի են, հյուսիսարևելյան և Զանգեզուրի գոտիներում՝ չթաղվող։ Բացառությամբ հյուսիսարևելյան գոտու որոշ այգիների՝ Հայաստանում խաղողի այգիները ջրովի են։ Խաղողի սորտեր... Читать далее →