Առասպելական հերոսն այդ սխրագործությունները գործել է իր նախնինների հայրենիքում՝ Տիրինթոսում, տղամարդկային գեղեցկության և արեգակնային լույսի աստծո՝ ոսկեվարս Ապոլլոնի հրամանով։ Պիթայի բերանով Լետոյի որդին պատգամախոսեց, որ նա անմահության և աստվածային փառքի կհասնի այն ժամանակ, երբ Էվրիսթևսի հրամանով տասներկու սխրանքներ կատարի։ Մինչ այդ՝ Օրքոմենոսի Էրգինոս արքային սպանելուց հետո, Հերակլեսն ապրում էր յոթնադուռն Թեբեում։ Այնտեղ աստվածները նրան երեք չքնաղ որդի... Читать далее →