Բագրատունիների ծագումնաբանությունը ունի պարզաբանման մի քանի տարբերակ։ Դրանցից առավել տարածված են անվան ծագումը հնդեվրոպական-արիական բագ (bag) արմատից, Բագրևանդ գավառի անվան, կամ ազգությամբ հրեա Շամբատի տոհմի անվան հետ։ Հելլենիստական շրջանում՝ Արտաշեսյանների ու Արշակունիների օրոք, Բագրատունիները կարևոր տեղ են զբաղեցրել թագավորի արքունիքում։ Ավատատիրական կարգերի հաստատումից հետո նրանք հայտնվում են զորանամակում և գահնամակում՝ հիշատակվելով երկրորդը Սյունյաց նախարարությունից հետո։ Քրիստոնեության ընդունումից հետո՝ մինչև Արշակունիների թագավորության անկումը (301-428), Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը։ Նրանց ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն... Читать далее →
Գառնու տաճարի պատմությունը
Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։ Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ... Читать далее →
Պատմություն
Երվանդ Արամի Գասպարյանը ծնվել է հունվարի 30-ին, 1953 թվականին եղել է հայ պատմաբան: Երվանդ Գասպարյանը ծնվել է Երևանում: 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1993-1996 թվականներին՝ եղել է Ազգային հարցերի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն: Աշխատությունները վերաբերում են Հայոց Ցեղասպանության հանդեպ Ֆրանսիայի քաղաքականությանը, ազգային-ազատագրական շարժման գործիչներին, հայոց պետականության հիմնահարցերին։ Ռաֆիկ Աշոտի Աբրահամյանը ծնվել է 1929 թվականի, հոկտեմբերի 12-ին, գյուղ... Читать далее →
Պատմություն հեռավար ուսուցում
Վերլուծել անհատի դերը միջնադարում; Հանճարեղ Անհատները կերտում են նոր պատմություն և ապահովում նրանց զարգացումը։ Ապացուցել, որ մարդկության պատմության միջնադարն ավարտվել է; Միջնադարից հետո գերիշխում է կրոնական հադուրժողականություն,կանայք ունեցան մի շարք իրավունքներ, Մահապատժի օրենքը մեծամասամբ երկրներում արգելված է, ռասսայական խտրականության վերացումը։Շատ կարևորվեցերեխաների իրավունքների պաշտպանությունը։ Համեմատել հին աշխարհի և միջնադարի ձեռքբերումները; Միջնադար-Առևտուր, զինուժ կրթություն պետությունների առաջացումը (վաղ... Читать далее →
Կիրակոս Գանձակեցի
Ծնվել է «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն Գանձակում. «աշխարհն Գանձակայ» տարածքային-վարչական շատ ընդարձակ բաժանում էր, որն իր մեջ ընդգրկում էր նաև Արցախի մի քանի գավառ։Մանուկ հասակում 209-1212 թվականներին ուսումնառությունն սկսում է Մխիթար Գոշի՝ Նոր Գետիկի դպրոցում։ Կիրակոս Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ մինչև 1215-1216 թվականները։ Այնուհետև մեկնել է Խորանաշատ վանքի դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը։1236թվականին հաստատվում է Նոր Գետիկում։ Այստեղ մնում... Читать далее →
Ֆրիկ
Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Հայտնի է, որ նա երկար ժամանակ ապրել է Կիլիկիայում, շրջագայել է այլ վայրեր և ծանոթացել ժողովրդի, հատկապես աշխատավոր մարդկանց կյանքին:Ենթադրվում է ,որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ,... Читать далее →
Պիծակ
Հայ մանրանկարչության մեջ հայտնի է 14-րդ դարի առաջին կեսի կիլիկյան մանրանկարիչ Սարգիս Պիծակը։ Հետևորդները բարձր են գնահատել նրա արվեստը։ Հիշատակարաններից պարզվում է, որ Վասպուրականի Աղթամարի Ս. Խաչ վանքում պահված Պիծակի «Արքունական ավետարանը» մի քանի անգամ փրկագնելով հափշտակիչներից, դարձրել էին պաշտամունքի առարկա, իսկ «Բժշկության ավետարանը» պտտում էին հիվանդի շուրջը, նրան վերագրելով հրաշագործ ուժ։
Թորոս Ռոսլին
Թորոս Ռոսլինն ստեղծագործել է Կիլիկիայում՝ աշակերտել նշանավոր մանրանկարիչներ Կիրակոսին և Հովհաննեսին: Ռոսլինի ստորագրությամբ պահպանվել են 7 շքեղ պատկերազարդված մատյաններ, որոնցից 1256 թ-ի «Զեյթունի Ավետարանը» և 1268 թ-ի «Մալաթիայի Ավետարանը» պահվում են Մատենադարանում, 1262 թ-ի «Սեբաստիայի Ավետարանը»՝ Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահում, մնացած երեքը և 1266 թ-ի Մաշտոցը՝ Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարանում : Նա հայ գրքարվեստը... Читать далее →
Ասողիկ Ստեփանոս Տարոնեցի
Նա 11-րդ դարի հայ պատմիչ է։ Սարգիս կաթողիկոսի հրամանով գրել է Տիեզերական պատմություն երկը, որը բաղկացած է երեք գրքից։ Առաջին երկու գրքերում ներկայացնում է Հայաստանի պատմությանը աշխարհի պատմության համատեքստում՝ սկսած հին ժամանակներից 9-րդ դարի կեսերը։ Օգտվում է հայ և օտար աղբյուրներից՝: Առավել արժեքավոր է «Տիեզերական պատմության» երրորդ գիրքը, որտեղ ներկայացված են 885-1004 թթ. պատմական անցքերը։ Հայտնի է... Читать далее →
Ներսես Շնորհալի
Ներսես Շնորհալին հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան է: Հայոց կաթողիկոս 1166-ից: Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն՝ ավագ եղբորը: Հիմնավոր կրթություն է ստացել Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս լինելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: 1116-ից ապրել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Նրա համոզմամբ, ազգային հայ եկեղեցին այն... Читать далее →