Արաբական արշավանքներ

Արաբիան տարածաշրջան էր, որտեղ կենտրոնացել էին մեծ թվով տարբեր մշակույթներ, ոմանք նստակյաց էին, մյուսները քոչվոր Բեդուիններ։ Արաբական հասարակությունը բաժանված էր ցեղային և կլանային խմբերի, որոնցից ամենանշանավորն էին «հարավային» և «հյուսիսային» ցեղային միությունները։ Հռոմեական և պարսկական կայսրությունները ժամանակ առ ժամանակ ազդեցություն են ունեցել տարածաշրջանի արաբական ցեղերի վրա, որոնք ծառայել են երկու կայսրություններում` հետապնդելով նաև սեփական շահը։... Читать далее →

Գերմանիա

«Մաուեր այն» հնագիտական բրածոյի (իրենից ներկայացնում է նախամարդու ստորին ծնոտ) հայտնաբերումը վկայում է այն մասին, որ հնագույն հումանոիդը մերօրյա Գերմանիայի տարածքը բնակեցրել է դեռևս 600 հազար տարի առաջ։ 1994-1998 թվականների հետազոտությունների արդյունքում Շյոնինգերի տարածքից հայտնաբերվել է պալեոլիթյան ժամանակաշրջանի մարդու կողմից գործածված մի քանի նիզակներ։ Դյուսելդորֆի շրջակայքում գտնվող Նեանդերթալի հովտում հայտնաբերվել է Պլեյստոցենի ժամանակաշրջանում բնակված և ներկայումս վերացած հումանոիդի առաջին բրածոն։ 40 հազար տարվա... Читать далее →

Վարդանանց Պատերազմ

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։ Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար։ Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել... Читать далее →

Արշակունիներ

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը։ Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում։ Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում... Читать далее →

Արտաշեսյաններ

Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա... Читать далее →

Բագրատունիներ

Բագրատունիներ, հայկական նախարարական տոհմ և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։ Բագրատունիների կամ հին՝ դասական հայերենով (գրաբարով) Բագրատունեաց տոհմն այնքան մեծ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, որ հայոց պատմության հատկապես միջնադարյան ժամանակաշրջանն անհնար է ներկայացնել՝ բացառելով Բագրատունիներին։ Այս տոհմն, ինչպես Մեծ Հայքի Հայկազյան նախարարական տոհմերից շատերը՝ շատ հին ծագում ունի։ Նրա ծագումնաբանական արմատները Հայոց Պատմության հազարամյակների խորքից են գալիս։ Ծագումնաբանություն Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են առնվազն... Читать далее →

բաբելոն

Բաբելոն, հին Միջագետքի հնագույն քաղաքներից մեկը, որը եղել է Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539 թվականներին գոյություն ունեցած Բաբելոնի թագավորության մայրաքաղաքը։ Թագավորությունը կոչվել է Բաբելոն քաղաքի անունով։ Բաբելոնի հիմնական բնակչությունը սեմականացված խուռիներն (հայ-հարիներ) էին, շրջակա սեմական ժողովուդների փոքր խառնուրդով (նկատենք, որ հայոց հնագույն նախնիների՝ հարիների անվանումը սեմիթ պատմաբաններն ինչ-ինչ նկատառումներով վերափոխել են «խուռի» անվանման)։ Համմուրաբի արքայի օրոք Միջագետքի մեծ մասը միավորվել է Բաբելոնի... Читать далее →

Լրացուցիչ Աշխատանք։ Հին Հունաստան

Հին Հունաստանը քաղաքակրթությունների համալիր, որն ընդգրկել է Եգեյան ծովն իր կղզիներով, Բալկանյան թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Անտիկ ժամանակների Հունաստանի պատմությունը հույն ժողովրդի դարավոր պատմության վաղ շրջափուլն է, որը ներառել է հունական մութ դարերից մինչև դասական ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածը։ Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում, իսկ մարդկանց բնակության վերաբերյալ ամենահին գտածոները մոտ 270,000 տարվա հնության են։ Դրանք գտնվել են հյուսիսային Հունաստանի Մակեդոնիա նահանգի Պնտրանոլա քարանձավում։ Հին Հունաստանի քաղաքակրթության առաջին խոշոր... Читать далее →

Հին Եգիպտոս

Հին Եգիպտոս (հին հունարեն՝ Αἴγυπτος և լատ.՝ Aegyptus), Հին աշխարհի պատմական շրջանի և քաղաքակրթության նշանակալի մշակույթի անվանում։ Գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի երկայնքով։ Նախապատմական Եգիպտոսը 3100 թվականին (ըստ եգիպտական պայմանական ժամանակագրության), որը քաղաքականապես միավորեց Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Մենեսի գլխավորությամբ (հաճախ նույնականացվում էր Նարմերի հետ)։ Հին Եգիպտոսի պատմությունը բաժանված է պայմանական ժամանակաշրջաններով. հին թագավորությունը համապատասխանում է Վաղ Բրոնզե դարին,... Читать далее →

Արևելյան Հայաստան, Պատմական Հայաստանի արևելյան մաս։ Հայաստանի տրոհումը արևելյան և արևմտյան հատվածների տեղի է ունեցել միջնադարի ընթացքում՝ 4 անգամ․ 387 թվականին, 591 թվականին, 1555 թվականին, 1639 թվականին։ Արևելյան Հայաստանը Սասանյան Պարսկաստանի կազմում Հիմնական հոդված՝ Մարզպանական Հայաստան Առաջին բաժանում Հիմնական հոդված՝ Հայաստանի առաջին բաժանում 387 թվականին Մեծ Հայքի թագավորությունը (մ.թ.ա. 331-մ.թ. 428) առաջին անգամ բաժանվում է Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև։ Հռոմեացիներին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր միայն Փոքր Հայքը և Մեծ Հայքի երեք նահանգ՝ Աղձնիք, Ծոփք, Բարձր Հայք։... Читать далее →

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы