ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ 1877-1878 թթթ-ի ռուս- թուրքական պատերազմից հետո ծավալվեց հայ ազգային ազատագրական պայքարը:Այս պայքարը ղեկավարելու և ուղղորդելուն էր միտված հայ ազգային կուսակցությունների ստեղծումը:Արմենակյան կուսակցությունը:Այս կուսակցության գաղափարական հիմնադիրը Մկրտիչ Փորթուգալյանն էր:Փորթուգալյանը 1885թ-ի մարդին վտարվեց Վանից, որտեղ հիմնել էր Կեդրոնական վարժարանը:Փորթուգալյանը հաստատվեց Մարսելում, որտեղ 1885թ-ի հուլիսից սկսեց հրապարակել «Արմենիա» թերթը:Այս թերթի տպաքանակի 2/3 սպառվում էր... Читать далее →
Իտալիա
Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո, Իտալիան գրավվեց Օստգոթերի կողմից, այնուհետև 6-րդ դարում կարճ ժամանակով վերանվաճվեց բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ի կողմից։ Նույն դարի վերջում Գերմանական ժողովուրդների՝ Լանգոբարդների ներխուժումը թուլացրեց Բյուզանդական վերահսկողությունը (Ռավեննայի էկզարխություն) և մոտ 1300 տարի թերակղզու քաղաքական միասնությանը վերջ տրվեց։ Հետագայում՝ 8-րդ դարում, Լոմբարդական թագավորությունը միացվեց Կառլոս Մեծի Ֆրանկական թագավորությանը։ Նաև ֆրանկներն օգնեցին Իտալիայի կենտրոնում ձևավորել Պապական մարզեր։ Մինչ 13-րդ դարը, իտալական քաղաքականությունում գերիշխող էր Սրբազան Հռոմեական... Читать далее →
Հայկական մարզ
Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից (փետրվարի 10, 1828) հետո՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ հայ ազնվականները Խաչատուր Լազարյանի գլխավորությամբ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն՝ սեփական օրենքներով, զինանշանով և դրոշով, ինչպես նաև՝ սահմանապահ զորքով։ Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները։ Լազարյանի նախագծի փոխարեն Նիկոլայ I Ռոմանով կայսեր 1828 թվականի մարտի 21-ի հրամանագրով ստեղծվում է Հայկական մարզը։ Դրա մեջ մտել են Արևելյան... Читать далее →
Մայիսյան հերոսամարտեր
Մայիսյան հերոսամարտեր (նաև՝ 1918 թվականի հայ-թուրքական պատերազմ), Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքիան օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918 թվականի հունվարի 28-ին խախտելով Երզնկայ զինադադարը (1917 թվականի դեկտեմբերի 5), վերսկսել է ռազմական, գործողությունները։ Արագորեն հեռացող ռուսական, զորքը մեծաքանակ զինամթերք էր թողնում Արևմտյան Հայաստանում։ Անդրանիկի նախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել էր ճակատը պահել և Անդրանիկին նշանակել էր տեղի պաշտպան, շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։ Հայ կամավորներն առանձին խմբերով փորձել... Читать далее →
Հայոց ցեղասպանություն
Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և... Читать далее →
Ազգային-ազատագրական շարժում
Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերում ազգային-ազատագրական շարժումները ներկայացված են որպես պետությունների գոյության ժամանակավոր ձևեր, որոնք գտնվում են ձևավորման ու կայացման գործընթացում։ Ազգերի՝ ինքնորոշման համար պայքարելու իրավունքն արտացոլված է 1960 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 15-րդ նստաշրջանում ընդունված «Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն տալու մասին» հռչակագրում, ինչպես նաև միջազգային իրավունքի այն սկզբունքների մասին հռչակագրում, որոնք վերաբերում են պետությունների հարաբերություններին ու համագործակցությանը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնագրքի։ Մարտնչող... Читать далее →
Հայ ազգային կուսակցություններ
Արմենական կուսակցություն Հայ իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի նախաձեռնությամբ: Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետությունից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Արմենական կուսակցությունը հանդիսացավ հայրենիքում հիմնված առաջին հեղափոխական կուսակցությունը, որը խոր հետք թողեց հայ ազատագրական պայքարի պատմության մեջ։ Հնչակյան կուսակցություն (Սոցիալ-դեմոկրատական... Читать далее →
Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում
1804-1813 թվականների ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը, որով Ռուսական կայսրությանն են անցնում Արևելյան Վրաստանը (Շորագյալ-Շիրակի, Լոռի-Փամբակի ու Ղազախ-Շամշադինի հետ), ինչպես նաև մի շարք խանություններ՝ Գանձակի (Շակաշեն և Գարդման), Ղարաբաղի (Արցախ, հարավային Ուտիք, Զանգեզուր), Շաքիի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Ջավադի։ Պայմանագրում առանձին դրված էին նաև Արցախի մելիքների կնիքները։ Հայ մելիքներին տրվում են են ռուսահպատակ ազնվականների իրավունքներ, նրանք հնարավորություն ստանում անցնել բարձրաստիճան զինվորական ծառայության։ Ռուսաստանը զուգահեռ մղում էր ևս երկու պատերազմ՝ Օսմանյան կայսրության և Ֆրանսիայի... Читать далее →
Հայ ազատագրական պայքար
428 թվականին Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումից հետո՝ մինչև 855-885 թվականները՝ նախ՝ ընդդեմ Իրանական պետության, հինգից յոթերորդ դարերում, ապա՝ արաբական արշավանքներից հետո, և Հայկական կիսանկախ պետականության՝ Արաբական խալիֆայության կողմից նվաճվելուց հետո՝ ընդդեմ արաբական տիրապետության։ Պայքար իրանական տիրապետության դեմ Իրանական տիրապետությունից Հայաստանն ազատագրելու եւ Հայկական Թագավորությունը վերականգնելու առաջամարտիկներից էր Բագրատունյաց տոհմը։ Այդ տոհմի նշանավոր իշխաններից Սահակ ասպետ... Читать далее →
Իրան
Իրանը համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում Իրանում գոյություն ուներ զարգացած մշակույթ։ Իրանի տարածքում բնակվող ցեղերն սկսել էին զբաղվել անասնապահությամբ և երկրագործությամբ։ Այդ տեսանկյունից Փիրանշահր քաղաքը Իրանի ամենահին քաղաքակրթությունն է՝ 8000 տարեկան։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին Իրանի հարավ-արևմուտքում ստեղծվել են քաղաք-պետություններ, այնուհետև առաջացել է Էլամ պետությունը։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Իրան ներթափանցեցին արիները, որոնք ձուլվեցին տեղաբնիկների... Читать далее →