Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Հիմնվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով (տե՛ս Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։ Մինչ այդ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։ ՀԽՍՀ զինանշանի վաղ տարբերակը (1922) Նոյեմբերի 30-ին Հայ-հեղկոմը ողջույնի հեռագիր է հղել Ռուսաստանի ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինին և կրկին... Читать далее →

Հայաստանի միջազգային դրություն (1918-1920)

Հայաստանի առաջին միջպետական կապերը հաստատել է Քառյակ միության երկրների (Գերմանիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա) և անմիջական հարևանների հետ։ Ըստ Բաթումի պայմանագրի (1918 թվականի հունիսի 4)՝ Հայաստանը չէր կարող դիվանագիտական կապեր ունենալ օսմանյան կայսրության դեմ պատերազմող պետությունների հետ։ Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն։ Գերմանիան, դժգոհ լինելով իր ասիական դաշնակցից, համարում էր, որ օսմանյան կայսրությունը Բաթումի պայմանագրով խախտել է Բրեստ-Լիտովսկի պայմանագրով (1918 թվականի մարտի... Читать далее →

Հայաստանի Հանրապետության Կառավարություն (1918-1920)

Հայաստանի Հանրապետության Կառավարություն (1918-1920) - Հայաստանի Առաջին Հանրապետության գործադիր մարմինը։ Կառավարության ղեկավար էր Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը նշանակվում էր Ազգային Ժողովի որոշմամբ։ Հանրապետության գոյության 2,5 տարիների ընթացքում Հայաստանը ունեցել է 4 վարչապետ։ Հովհաննես Քաջազնունու կառավարություն 1918 թ-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո առաջին վարչապետ նշանակվեց Հայոց Ազգային Խորհրդի անդամ, ՀՅԴ անդամ Հովհաննես Քաջազնունին։ Հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացրեց կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից. Հուլիսին Երևանում... Читать далее →

Հայոց ցեղասպանությունից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իր ինքնիշխանությունը: Հայաստանը անկախ հանրապետություն հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին։ Հանրապետությունն անմիջապես զգաց զանգվածային սով և փախստականների զանգվածային հոսք։ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը օկուպացրեց Հայաստանը և այն հռչակեց Խորհրդային Հանրապետություն։ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականին։ Տոնախմբություններ Առաջին տոնակատարությունները Հանրապետության օրվա առաջին... Читать далее →

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։ Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին... Читать далее →

Հայկական կամավորական շարժում (1914-1918)

Կամավորական ջոկատների կազմավորումը Առաջին կամավորական ջոկատի հրամանատարը՝ Անդրանիկ Օզանյանը Երկրորդ կամավորական ջոկատի հրամանատարը՝ Դրաստամատ Կանայանը 1914-ի սեպտեմբերին թույլատրվեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող 2 մլն 54 հազար... Читать далее →

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները բազմազան են և քննարկման առարկա։ Պատերազմը սկսվել է Բալկաններում 1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն վիրավոր։ Երկարաժամկետ վերլուծությունները միտված են բացատրելու ինչու երկու գերտերություններ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մի կողմից և Ռուսաստանը, Ֆրանսիան, Սերբիան և Մեծ Բրիտանիան մյուս կողմից մտան պատերազմի մեջ 1914... Читать далее →

Հայ-թաթարական ընդհարումներ

1904 թվականի փետրվարին պատերազմ էր սկսել Ռուսական և Ճապոնական կայսրությունների միջև՝ Կորեա թերակղզու և շրջակա ծովային տարածքների համար։ Պատերազմում ռուսները կրեցին մի քանի խոշոր պարտություններ ծովում և ցամաքում։ Մեկ տարի անց Ռուսաստանում թափ առավ հեղափոխությունների նոր ալիք։ Ռուսական արքունիքը դաժանությամբ փորձեց կասեցնել խռովությունը։ Սա տեղ գտավ ՀՅԴ «Դրոշակ» թերթում՝ «Կարմիր սուլթան-կարմիր ցար» հոդվածում։ Խաղաղ ցույցը ցրվեց, մասնակիցների մի մասը գնդակահարվեցին։ Սա բացասական անդրադարձավ... Читать далее →

Ազատագրական պայքարը 1894-1896թթ.

1894-ին Սասունի ապստամբության բարբարոսական ճնշումը առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը։ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանին են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր («Մայիսյան բարենորոգումներ» 1895), որն առավել հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի դրությունը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով մեծ տերությունների հակասություններից՝ Աբդուլ Համիդ II շարունակել է իր հայաջինջ քաղաքականությունը։ 1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ)... Читать далее →

Օսմանյան Կայսրություն

13-րդ դարի վերջին(1299թ.) Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում՝ Սյողութի (ներկայիս Բիլեջիքի նահանգ) մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից։ 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին, և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն։ Օսմանցիները Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլսի նվաճմամբ 1453 թվականին վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը։ 16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին՝ տիրելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի մասին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն։ 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա... Читать далее →

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы