Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։ Թեփուկները պատված են վերնամաշկի... Читать далее →
Թութակներ
Թութակակերպերը հիմնականում բուսակեր են, սնվում են բույսերով, սերմերով ու պտուղներով։ Մեծ օգուտ են տալիս բուսական աշխարհին՝ բույսերի սերմերը տարածելով։ Լորիները սնվում են շուրջ 5000 տեսակի ծաղկավոր բույսերի նեկտարով ու ծաղկափոշիով, ինչպես նաև հյութալի պտուղներով՝ իրականացնելով բազմաթիվ բուսատեսակների փոշոտումը։ Կան նաև այգիներն ու ցանքատարածությունները վնասող տեսակներ։ Երբեմն օգտագործում են նաև կենդանական կեր (միջատներ, թրթուրներ, որդեր)։ Կեա թութակը, որը տարածված է... Читать далее →
Թռչուններ
Թռչունները տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։ Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։ Թռչունները հարմարվել... Читать далее →
Հոդվածոտանիներ
աշխարհի ամենաբազմազան տիպն է, հայտնի է ավելի քան 1,5 միլիոն տեսակ։ Ապրում են ցամաքում, օդում և ջրում։ Մարմինը երկկողմ համաչափ է, հատվածավորված՝ կազմված է գլխակրծքից և փորից կամ գլխից, կրծքից և փորից։ Ունեն հատվածավորված, շարժուն հոդերով միացած վերջավորություններ, որտեղից և ստացել են իրենց անունը։ Կրծքի հատվածների և ոտքերի թիվը տարբեր է. գետի խեցգետինն ունի 5 զույգ քայլող ոտքեր, խաչասարդերը՝ 4, մայիսյան բզեզը՝ 3... Читать далее →
Երջանկության ծառ
Ծագումով Աֆրիկայից այս բույսը լայն տարածում ունի նաև աշխարհի տարբեր ծայրերում։ Այն իր անվանումը ստացել է շնորհիվ մետաղադրամների տեսք ունեցող տերևների։ Եթե հավատում ենք այս բույսի զրեող ուժին, ապա հանգիստ կարող եք պահել տանը․ այն քմահաճ չէ և մեծ խնամք չի պահանջում։
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու ամենագունեղ ու, թերեւս, ամենատարածված տոնն է: Այն նշանավորվում է նաև է Մեծ պահքի ավարտով: Ներկել պետք է չվնասված, ամբողջական կեղևով ձուն: Նախքան եփելն այն պետք է լվանալ, այնուհետև եփել ջուրը եռալուց հետո առնվազն 10 րոպե: Ձվերը պետք է ներկել միայն բնական ներկերով: Ավանդաբար ընդունված... Читать далее →
Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ. առաջին ողնաշարավորներն են, որ դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում,գետերի ափերին,ճահիճներում, ստվերոտ և խոնավ անտառներում։ Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում է թոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը... Читать далее →