Հենաշարժիչ համակարգի նշանակությունը Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։ Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին... Читать далее →
Լսողական վերլուծիչներ Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը կազմում է լսողական օրգանը։ Ականջը կազմված է երեք մասին՝ ներքին, միջին և արտաքին։ Ականջախեցին փնտրում է ձայնային տատանումները և ուղղում դեպի երեք սմ ուղղությամբ լսողական արտաքին անցուղի։ Լսողկան անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արատաքին ականջը միջին ականջից։ Միջին ականջը կազմված է մուրճիկ, սալ և ասպանդակից։ Ներքին ականջը... Читать далее →
Աչք (լատ.՝ oculus), լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝... Читать далее →
Միջին ուղեղ
Միջին ուղեղը ֆիլոգենեզի ընթացքում զարգանում է հիմնականում տեսողական ռեցեպտորի ազդեցության տակ, ուստի նրա կարևոր մասերը կապ ունեն աչքի նյարդավորման հետ։ Այստեղ էլ առաջացել են լսողության կենտրոնները, որոնք հետագայում տեսողական կենտրոնի հետ միաձուլվել են, կազմելով 4 թմբիկներ՝ քառաբլուրներ։ Միջին ուղեղում լսողական կենտրոնների ի հայտ գալու հետ միասին հետին ուղեղում ավելի վաղ ծագած լսողական նյարդի կորիզները մնացել են ենթակա դրության մեջ։ Բարձրակարգ կենդանիների և մարդու առաջային ուղեղի կեղևում... Читать далее →
Գլխուղեղ
Գլխուղեղ, օրգան, նյարդային համակարգի կենտրոն ողնաշարավորների և անողնաշարավորների մեծ մասի մոտ։ Միայն որոշ անողնաշարավորներ, ինչպիսիք են, օրինակ, սպունգները, մեդուզաները, ասցիդաները և ծովաստղերը, չունեն գլխուղեղ, փոխարենն ունեն ցրված կամ կենտրոնացած նյարդային հանգույցներ։ Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների՝ տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառության օրգանների մոտ։ Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից, որոնցից յուրաքանչյուրը սինապսներով կապված է հազարավոր այլ նեյրոնների հետ։ Այս նեյրոնները միմյանց հետ կապվում են աքսոններով, որոնցով ազդակները՝ գործողության պոտենցիալները,... Читать далее →
Աուտիզմը զարգացման խանգարում է, որը բնորոշվում է շփման ու հաղորդակցման խախտումներով և կրկնվող ու սահմանափակ վարքագծով։ Երեխայի մեկից երկու տարեկան հասակում ծնողները հաճախ չեն նկատում դրանց։ Այս նշաններն ի հայտ են գալիս աստիճանաբար, քանի որ հաճախ աուտիզմ ունեցող երեխաներն օրինաչափ են զարգանում, սակայն որոշակի պահից զարգացման հետընթաց (ռեգրես) է տեղի ունենում։
Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը․ որոշում է մկանների կծկումների հաջորդականությունը, շնչառության և սրտի գործառույթների ուժգնությունը, վերահսկում և շտկում օրգանիզմի գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից... Читать далее →
Գեղձեր
Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր... Читать далее →
Բջիջ
Բջիջ (լատ.՝ cellula՝ խորշիկ, փոքր սենյակ, բջիջ, հունարեն՝ ցիտոս՝ անոթ, բջիջ), բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։ (1) Կորիզակ (2) Բջջակորիզ (3) Ռիբոսոմ (4) Ներառուկ (5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց (6) Գոլջիի ապարատ (7) Բջջակմախք (8) Հարթ էնդոպլազմային ցանց (9) Միտոքոնդրիումներ (10 ) Վակուոլներ (11) Ցիտոպլազմա (12) Լիզոսոմ (13) Ցետրիոլ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ,... Читать далее →
Երեխայի զարգացումը Ահա երեխան առաջին ատամը ծակեց, ահա առաջին բառն ասաց, ահա առաջին քայլն արեց, ահա առաջին ...և սրանցից յուրաքանչյուրն իրադարձություն է: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ոչ բոլոր երեխաներն են միևնույն արագությամբ զարգանում. յուրաքանչյուր երեխա անկրկնելի է և զարգանում է իր ուրույն ընթացքով,երեխայի զարգացման ոչ բոլոր ոլորտներն են ընթանում միևնույն փուլում,միշտ էլ կան երեխաներ, որոնք միջինից ավելի... Читать далее →