Սպիտակուցների կենսասինթեզ, կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։ Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը... Читать далее →
Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։ Խտության այս փոփոխությունը... Читать далее →
Երկրի տարիքը կազմում է գրեթե 4,54 միլիարդ տարի։ Գիտական տեղեկությունները վկայումեն այն մասին, որ կյանքը երկրի վրա սկսել է 3,5 միլիարդ տարի առաջ։ Երկրի վրա կյանքի ամենավաղ վկայությունը հանդիսանում է գրաֆիտը, որը հանդիսացել է կենսաբանական մետանստվածք 3,7 միլիարդ տարեկան ժայռերում, հայտնաբերված Արևմտյան Գրիլանդիայում և մանրէաբանական շերտերի բրածոների, հայտնաբերված 3,48 միլիարդ տարեկան ավազաքարերում՝ Արևմտյան Ավստրալիա։ 2015... Читать далее →
ԲՋԻՋՆԵՐ
Բջիջները մանրադիտակային գոյացություններ են, ունեն մի քանի միկրոնից (բակտերիաներ) մինչև 10-50 մկմ և ավելի մեծություն։ Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն։ Բջիջների նուրբ կառուցվածքը, շարժումները, բաժանումը և այլն ուսումնասիրում են ժամանակակից մանրադիտակների (էլեկտրոնային, լյումինեսցենտային և այլն) օգնությամբ։ Բազմաբջիջ օրգանիզմում կան բազմաթիվ բջիջներ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով և կենսագործունեությամբ։ Միևնույն ծագման մասնագիտացված բջիջներն... Читать далее →
ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ
Միկրոօրգանիզմները լինում են միաբջիջ կամ բազմաբջիջ։ Միկրոօրգանիզմները շատ տարբեր են, ընդգրկում են բոլոր բակտերիաները և արքեաները, ինչպես նաև տարբեր էուկարիոտներ, որոնք կարող են լինել նախակենդանիներ, սնկեր, ջրիմուռներ և այլն:Որոշ գիտնականներ վիրուսները նույնպես դասում են այս խմբի մեջ, իսկ մի մասը կարծում է, որ վիրուսները կենդանի չեն։ Միկրոօրգանիզմների մեծամասնությունը ունի մանրադիտակային մեծություն, բայց որոշները օրինակ՝ կարող են դիտվել նաև անզեն աչքով։ միկրոօրգանիզմները տարածված են ամբողջ կենսոլորտում, այդ թվում՝ հողում, տաք աղբյուրներում, օվկիանոսի... Читать далее →
Հարցեր
1) ներկայացնել վերարտադրողական համակարգի ընդհանուր բնութագիրը։Վերարտադրողական համակարգը բազմաբջիջ կենդանի օրգանիզմների համակարգ է որը պատասխանատու է նրանց սեռական բազմացման համար2) ներկայացրել իգական սեռական բջիջների կառուցվածքը։Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը։Ձվարանները զույգ խառը գեղձեր են, տեղավորված են որովայնի խոռոչում։ Նրանցում զարգանում են իգական սեռական բջիջներ։ Արգանդափողերը սկսվում են արգանդից և մոտենում ձվարաններին։... Читать далее →
1.ինչ կառուցվածք մարդու մարսողական համակարգը։սնունդը, կերակրափողի միջոցով իջնում է դեպի ստամոքս։ Ստամոքսահյութի միջոցով սնունդը քայքայվում է և վիտամինները կլանվում են ամբողջ օրգանիզմով, իսկ ավելորդ նյութերը հաստ աղիքի միջոցով դուրս է գալիս օրգանիզմից։ պատմիր մեկ մարսողական հիվանդության մասին և բուժում նշանակիր։Ստամոքսի աղիքային հիվանդությունները հաճախ առաջանում են հիվանդաբեր մանրէների ազդեցության հետևանքով: Այդպիսի մանրէներն օրգանիզմ կարող են թափանցել... Читать далее →
Արտաթորության համակարգ
Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։ Նախակենդանիների օրգանիզմից լուծելի արտազատուկը (ամոնիակ, միզանյութ) արտաքին միջավայր է դուրս գալիս դիֆուզիայի կամ օսմոկարգավորման ֆունկցիա կատարող կծկող վակուոլների օգնությամբ։ Ջրային ցածրակարգ բազմաբջիջների (սպունգներ, աղեխորշավորներ) և ծովային քիչ ակտիվ կենդանիների (փշամորթներ) նյութափոխանակության... Читать далее →
Մաշկ, շնչառական համակարգ և մարսողական համակարգ
Մաշկը ծածկույթային օրգան է, պաշտպանում է ստորև տեղադրված հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական, քիմիական վնասվածքներից, խոչընդոտում կողմնակի նյութերի, ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ։ Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա.մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանմանը և յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա։ Մաշկն արյան պահուստային և զգայության օրգան է։ Մաշկում արտադրվում է մելանին նյութը, որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ փոխարկվում է... Читать далее →
Մաշկի կառուցվածքը
Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։ Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում... Читать далее →