Քոսի գլխավոր կլինիկական ախտանշանը ուժեղ քորն է, որը հատկապես սրանում է երեկոյան և գիշերը։ Բնորոշ է նաև զույգ-զույգ դասավորված կետային հանգուցիկաբշտիկային ցանավորումը, 1-2 մմ երկարությամբ շագանակագույն գծիկների ու քորելուց առաջացած ճանկռվածքների առկայությունը։ Քոսը հաճախ բարդանում է մաշկի թարախային բորբոքումներով և մանրէային էկզեմայով, որից հիվանդության ճիշտ ախտորոշումը դժվարանում է։ Անկանոն բուժման դեպքում կարող են դիտվել քոսի սքողված ձևեր, որոնք բնորոշվում են ցաների բացակայությամբ՝ քորի... Читать далее →
Բույսերի սելեկցիայի հիմնական խնդիրն է ստանալ այնպիսի արդյունավետ սորտեր, որոնք կարող են օժտված լինել բարձր բերքատվությամբ։ Բույսերի սելեկցիայի հիմնական մեթոդներն են ընտրությունը, հիբրիդացումը և հետերոզիսը։ Ընտրությունը լինում է զանգվածային և անհատական։ Զանգվածային ընտրության ժամանակ առանձնացնում են այնպիսի առանձնյակներ, որոնք ունեն միանման ֆենոտիպ և բազմացման ժամանակ առաջացնում են ճեղքավորում։ Այդ պատճառով ընտրության այդ ձևը կատարում են մի քանի սերունդներ շարունակ։ Զանգվածային... Читать далее →
մուտացիա
Մուտացիաները, որոնք վատթարացնում են բջջի գործունեությունը բազմաբջիջ օրգանիզմում, հաճախ հանգեցնում են բջջի վերացմանը (մասնավորապես բջջի ծրագրավորվող մահվան՝ ապապտոզին)։ Եթե ներքին և արտաքին բջջային մեխանիզմները չեն հայտնաբերել մուտացիան և բջիջը անցել է բաժանումը, ապա մուտանտային գենը փոխանցվում է բջջի բոլոր սերունդներին, և առավել հաճախ հանգեցնում նրան, որ բոլոր այդ բջիջները սկսում են այլ կերպ գործել։ Բարդ բազմաբջիջ... Читать далее →
Կենսորոլտ
Կենսոլորտ Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների և կենդանի օրգանիզմների գոյության միջավայրերի փոխկապակցվածության մասին պատկերացումներն առաջին անգամ արտացոլվել են Ժան-Բատիստ Լամարկի աշխատություններում՝ 1802... Читать далее →
Սիմբիոզ
Նման փոխհարաբերություններ սովորաբար հանդիպում են համակեցություններում, որպես կանոն, գոյություն ունեն միմյանց հետ սննդային շղթայով կապված կամ գոյության ընդհանուր միջավայրում ապրող օրգանիզմների միջև։ Սիմբիոտիկ օրգանիզմները հաճախ բնորոշվում են հակադիր վարքագծային հատկություններով։ Եթե դրանցից մեկը շարժունակ է, ապա մյուսը, որպես կանոն, վարում է պասիվ կենսակերպ, եթե մեկը օժտված է հարձակման կամ պաշտպանողական հարմարանքներով, ապա մյուսը զուրկ է... Читать далее →
Էկոլոգիական գործոններ
Էկոլոգիական գործոնը ցանկացած, այլևս չբաժանվող, բնակության միջավայրի պայման է, որը օնտոգենեզի գոնե մեկ շրջանի ընթացքում ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Միջավայրը իր մեջ պարունակում է բոլոր մարմիններն ու երևույթները, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ։ Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճան, խոնավություն, քամի, մրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։ Այդ... Читать далее →
Պոպուլացիա
Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, (լատ.՝ populus-բնակչություն), նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է,կամ միևնույն տեսակի ազատ խաչասերվող և բեղուն սերունդ տվող առանձնյակների ամբողջությունն է, որը տևական ժամանակ գոյություն ունի արեալի որոշակի մասում՝ նույն տեսակի մյուս ամբողջությունից հարաբերականորեն մեկուսացված։ Պոպուլյացիայում մշտապես ընթանում է գոյության կռիվը,առաջանում են ժառանգական փոփոխականություններ,որոնք խաչասերման հետևանքով... Читать далее →
Դարվինիզմ
Ժառանգական փոփոխություն. փոփոխություններ, որոնք առաջ են գալիս յուրաքանչյուր օրգանիզմի մոտ՝ անկախ արտաքին միջավայրից, և փոխանցվում են սերունդներին։Գոյության կռիվ. շրջակա միջավայրի գործոնների և կենդանի օրգանիզմների միջև փոխհարաբերությունների ամբողջականությունԲնական ընտրություն. ավելի հարմարվողական օրգանիզմների գոյատևումը և նվազ հարմարվողականների՝ վերացումըԻզոլյացիա (մեկուսացում
Հայտնի են ժառանգական փոփոխականության երկու հիմնական ձևեր` համակցական և մուտացիոն փոփոխականություններ։ Կենդանի օրգանիզմի բազմազանությունը, յուրաքանչյուր գենոտիպի առանձնահատուկ լինելը պայմանավորված են համակցական փոփոխականությամբ, այսինքն՝ սեռական բազմացման ժամանակ քրոմոսոմների և տրամախաչման ժամանակ քրոմոսոմների հատվածների վերախմբավորմամբ։ Համակցական փոփոխականության դեպքում գեները, քրոմոսոմները մնում են անփոփոխ, բայց փոխվում են ժառանգական սկզբնակների զուգակցությունները և գենոտիպում դրանց փոխներգործության բնույթը։
ՄԵնդելի առաջին օրենքը Միահիբրիդային խաչասերման առաջին սերնդում առաջացած օրգանիզմների ձևերը բոլորը միմյանց նման են և նման են դոմինանտ ծնողին: ՄԵնդելի երկրորդ օրենքը Ճեղքավորման օրենք – առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3:1 և ըստ գենետիպի 1:2:1 : ՄԵնդելի երրորդ օրենքը Հաստատելով մեկ զույգ... Читать далее →