Տարերային աղետներ, վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական, ջրաբանական, մթնոլորտային երևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումներ, որոնց հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ՝ մարդկային զոհեր, նյութական արժեքների կորուստ, շրջակա միջավայրի խախտում։ Տարերային աղետներ տեղի են ունենում Երկրի ընդերքում (երկրաշարժ, հրաբխի ժայթքում և այլն), մակերևույթին (սելավ, սողանք, ձնահոսք, ջրհեղեղ, հրդեհ և այլն), և մթնոլորտում (փոթորիկ, բուք, պտտահողմ, կայծակ և այլն)։ Տարերային աղետները կարող են ընթանալ բավականաչափ արագ (օրինակ՝ երկրաշարժ, հրաբխի ժայթքում, սողանք, ձնահոսք) կամ երկարաձգվել... Читать далее →

Կոմպոստ

Կոմպոստ (գերմ.՝ Kompost, իտալերեն՝ composta, լատ.՝ compositus-բաղադրամաս), միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ։ Կոմպոստացման ժամանակ բույսերին մատչելի սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պարունակությունը օրգանական զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախտածին միկրոֆլորան և ճիճուների ձվերը, թաղանթանյութի, հեմիթաղանթանյութի և պեկտինային նյութերի քանակությունը նվազում է, պարարտանյութը դառնում է սորուն, որը հեշտացնում է հողի պարարտացումը։ Կոմպոստը պատրաստվում է գոմաղբից, տորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբից, վուշի և կանեփի կեղևանքից (կեղևացոլք), տերևներից, արևածաղկի ցողուններից, եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից և այլն։ Տարածված են տորֆագոմաղբային, տորֆակոյաջրային... Читать далее →

Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), էլեկտրակայան, որտեղ ատոմային (միջուկային) էներգիան փոխակերպվում է էլեկտրականի։ ԱԷԿ-ում էներգիայի գեներատորը ատոմային ռեակտորն է։ Այդ ռեակտորում որոշ ծանր տարրերի միջուկների տրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետև փոխակերպվում է էլեկտրականի, ինչպես խորհրդային ջերմաէլեկտրակայանում։ Հայկական ատոմային էլեկտրակայան Աշխատանք ԱԷԿ-ը աշխատում է միջուկային վառելիքով (U233, U235, Pu239)։ Մեկ կգ ուրանի իզոտոպների կամ պլուտոնիումի ճեղքումից ստացվում է 22,5 միլիոն կվտ ժ... Читать далее →

ԹՈՒՆԱՈՐ ԹԱՓՈՆՆԵՐ

թունավոր թափոններ բոլոր նյութերն են ՝ հեղուկ, պինդ կամ գազային, որոնք կարող են վնաս պատճառել մաշկի ներթափանցման, ներշնչման կամ ներծծման ժամանակ: Խոսվում է թունավորման մասին, եթե թունավոր թափոնները ինչ-որ կերպ կլանվեն մարդկանց կողմից: Թափոնները համարվում են թունավոր, եթե դրանք թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ, քաղցկեղածին, կենսակուտակիչ, մուտագեն կամ տերատոգեն են: Թափոնները, որոնք պարունակում են վտանգավոր հարուցիչներ, ինչպես օգտագործված... Читать далее →

Կոշտ կենցաղային թափոններ, (ԿԿԹ, կենցաղային աղբ) առարկաներ կամ ապրանքներ, որոնք կորցրել են իրենց սպառողական հատկությունները, սպառման թափոնների մեծ մասը։ ԿԿԹ-ը բաժանվում են նաև թափոնների (բիոլոգիական ԿԹ) և բուն կենցաղային աղբը (արհեստական կամ բնական ծագման ոչ բիոլոգիական ԿԹ), իսկ վերջինս հաճախ կենցաղային մակարդակում անվանվում է պարզապես աղբ։ Աղբի ուսումնասիրությամբ, «աղբային հնեաբանությամբ», դրա ուտիլիզացման եղանակներով զբաղվում է գարբոլոգիա գիտությունը. Կազմություն Հին անվադողեր... Читать далее →

Գազ, ածուխ, նավթ․ Համեմատում

Առաջին հերթին երեքն էլ հանվում են ընդերքից: Այս երեքն էլ պետքական են մարդկանց, բայց վնասում են բնությունը: Ածուխը հանվում է երկու եղանաով, այն համեմատաբար ավելի հեշտ ու անվտանգ է: Քանզի գտնվումէ պինդ վիճակում: Նավթը կարող է մեծ վնաս հասցնել, որովհետև մեկ է աղտոտում է բնությունը, օրինակ` ծովի ընդերքից հանելու ժամանակ: Քանի որ նավթը ջրից թեթև է,... Читать далее →

Ածուխ

Ածուխ, պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո, որն առաջացել է Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով։ Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր։ Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ։ Աստիճանաբար կուտակվել է... Читать далее →

Ջրի համաշխարային պտույտը

Շարժման ակտիվության տեսակետից, մթնոլորտից հետո ջրոլորտը երկրորդն է։ Ջրոլորտը քննարկելիս տեսանք, որ ջուրը անընդհատ շարժման մեջ է։ Գոյություն ունեն ջրի տեղական (փոքր) և համաշխարհային (մեծ) շրջապտույտներ։ Փոքր կամ տեղական է կոչվում այն շրջապտույտը, երբ ցամաքից կամ ծովի մակերևույթից տեղի է ունենում ջրի գոլորշացում, և այդ գոլորշիները բարձրանալով վեր խտանում են ու թափվում երկրի մակերևույթին։ Այս... Читать далее →

Քարոլորտ 

Քարոլորտ (հուն. լիտոսֆերա հուն․՝ λίθος - քար և σφαίρα - գունդ, ոլորտ), երկրի պինդ թաղանթը. Բաղկացած է երկրագնդի կեղևի և մանտիայի վերին մասից մինչև աստենոսֆերա , որտեղ սեյսմիկ ալիքների արագությունը նվազում է՝ վկայելով պլաստիկ շերտի փոփոխության մասին։ Քարոլորտի կառուցվածքում առանձնացնում են շարժական մասեր (ծալքավոր գոտի) և հարաբերականորեն կայուն պլատֆորմաներ։ Քարոլորտի կառուցվածքը՝ քարոլորտային սալաքարերը, շարժվում են հարաբերականորեն ճկուն աստենոսֆերայով։ Այս տեղաշարժերի ուսումնասիրմանը և նկարագրմանն է նվիրված աշխարհագրության բաժինը սալերի տեկտոնիկայի մասին։ Օվկիանոսի... Читать далее →

Ջրոլորտ

Երկրաքիմիական ուսումնասիրությանները պարզել են, որ Երկրի մակերևույթի վրա ջուրն առաջացել է նրա զարգացման որոշակի էտապում՝ մոտ 3,0-3,5 միլիարդ տարի առաջ։ Մոլորակի ձևավորման և զարգացման ընթացքում քիմիական թեթև տարրերը դանդաղ բարձրացել են Երկրի մակերևույթ, ծանրերը՝ իջել դեպի միջուկ։ Երբ ձգողական ուժի ներգործությամբ և ռադիոակտիվ նյութերի տրոհմամբ միջուկը սկսել է տաքանալ ու շիկանալ, ջրածինն ու թթվածինը բարձրացել են վեր՝ կուտակվելով միջնապատյանում և... Читать далее →

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы