Ֆեռեյրինայի վայրը։ Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

Կյանքում առաջին անգամ նա դիետա էր պահում` հետևելով բժշկի բոլոր խորհուրդներին: Նույնիսկ` մարզանք, և դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ ափսոսացել էր` անգլիական արտադրության մեքենա չունենալու համար:— Իսկ ինչո՞ւ հենց անգլիական:— Որովհետև ղեկն աջ կողմում է: Բացում ես դուռն ու արդեն մայթին ես: Այլևս մեքենայի շուրջ պտտվելու կարիք չկա… Ու հիմա, նույնիսկ մարզանք էր անում,... Читать далее →

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, մարտի 13 (25), 1897, Կարս, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։ Գրական անուն Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար... Читать далее →

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական... Читать далее →

Բառարանի տեսակները Ըստ բառաքանակի (բառացանկի) կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։ Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։ Ըստ գիտական (բառաքննական) մշակվածությամբ՝ ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը՝ նորմատիվ բառարան։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները։ Բնորոշվում է բառի... Читать далее →

Սաիդ Նաֆիսի | Հայրենի տունը

դարի Իրանի գրականության նշանավոր ներկայացուցիչներից է։ Գրական հարուստ ժառանգությունից զատ (բանաստեղծություններ, նովելներ, պատմվածքներ, վեպեր) նա թողել է նաև գիտական ուսումնասիրություններ։ Նրա «Սեթարեգան-ե սիահ» («Սև աստղեր») և «Մահ-ե Նաղշաբ» («Նաղշաբյան լուսինը») նովելների ժողովածուները գեղարվեստական արձակի հայտնի նմուշներ են։ Ս․ Նաֆիսիի գրչին են պատկանում նաև «Նիմեռահ-ե բեհեշթ» («Դրախտի կես ճամփին») և «Աթաշհա-յե նեհոֆթե» («Թաքնված կրակներ») վեպերը։ «Խանե-յե փեդարի» («Հայրենի տուն») պատմվածքը գրողի առաջին գործերից է, որը նա գրել է 21... Читать далее →

Վահան Տերյան

Վահան Տերյանը ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (նոր տոմարով՝ փետրվարի 9) Գանձա գյուղում և եղել է Տեր Սուքիասի ու Յուղաբերի տասներկուերորդ երեխան. ծնողները կորցրել էին չորսին, կենդանի մնացածներից չորսն աղջիկ էին (Աշխեն, Թագուհի, Նախշուն, Հեղինե), չորսը՝ տղա (Ղազար, Արամ, Ներսես, Վահան)։ Վահանը եղել է տղաներից ամենափոքրը։ Նրա ծննդյան մասին Գանձա գյուղի Ս. Կարապետ եկեղեցու... Читать далее →

Ստեփան Զորյան, Բարեկամներ

ԲարեկամներՁյուն է գալիս...Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում... Читать далее →

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Դստրիկս, hիմա գիշեր է:Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:  Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս... Читать далее →

Գուրգեն Մահարի | Այրվող այգեստաններ |

Խաղաղ և ապահով կյանքով ապրում է Վանը: Օհանես աղայի ընտանիքում ծնվում է երրորդ զավակը և հանգուցյալ վաճառական պապի անունով մկրտվում է Մուրադ, ում կոչում են նաև Ոստանիկ: Օհանես աղան ունի խանութ Վանի շուկայում և ապահով ու բարեկեցիկ կյանք է ստեղծել իր ընտանիքի համար: Սպիտակ էշի զանգուլակները զրնգացնելով՝ նա գնում է աշխատանքի՝ հանդիպում իր նման խանութպանների,... Читать далее →

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы