Սիմոնի թաղումը: Նարինե Աբգարյան

Սիմոնի մահը ոչ ոքի համար անակնկալ չէր: Նա մահացավ ութսունինը տարեկանում: Բոլորը սիրում էին նրան, և մահվան լուրը վշտացրեց բոլորին: Կանչված շտապօգնությունը կաթվածային հարված ախտորոշեց, բայց Սիմոնը մինչև հիվանդանոց հասնելը մահացավ: Հաջորդ օրն առավոտյան նրան հանձնեցին իր ընտանիքին: Նրա ականջները կապտած էին, որը փչացնում էր նրա ներկայանալի տեսքը: Սիմոնի կինը՝ Սիլվիան, երկար ժամանակ մտածում էր,... Читать далее →

Ո՞վ է Փավստոս Բուզանդը,  և ի՞նչ է նշանակում նրա անունը: 2. Ի՞նչ պատմական ժամանակաշրջան է ընդգրկում «Պատմություն հայոց» երկը: 3. Պատմիչը «Պատմություն հայոց» երկում  ի՞նչն էր գնահատում և ի՞նչն էր դատապարտում: 1. Փավստոս Բուզանդը 5-րդ դարի հայ պատմիչ է, Բուզանդ անունը գրական կեղծանուն է  ևնշանակում է «զրուցաբան», «զրույցների մեկնիչ», և «Պատմությունը» առավելապես շարադրված էժողովրդական զրույցների հիման վրա: 2․ «Պատմություն հայոց» երկն ընդգրկում է պատմական մի ժամանակաշրջան, որն սկսվում էՏրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակի թագավորությունից և ավարտվում 387 թ․ Բյուզանդիայի ուՊարսկաստանի միջև Հայաստանի առաջին բաժանումով: Պատմիչը դեպքերը շարադրում է իրլսած բանավոր պատմությունների՝ գլխավորապես  «Պարսից պատերազմ»  ավանդավեպիզրույցների հիման վրա: 3․ Պատմիչը ներկայացնում էր Մամիկոնյան սպարապետների հայրենանվեր սխրանքների, նշանավոր հոգևորականների վարք ու բարքի նկարագրությունները՝ չմոռանալովդատապարտել նաև հայ նախարարների անհատապաշտական, կենտրոնախույսձգտումները: Ներկայացնել «Արշակ և Շապուհ» հատվածի բովանդակությունը: ************************************************************ Եղիշե 1. Ո՞վ է Եղիշեն: 2. Ո՞րն է Եղիշեի գլխավոր երկը: 3. 5-րդ դարի ո՞ր ճակատամարտի ականատեսն ու մասնակիցն է դառնում Եղիշեն: 1․ Եղիշեն Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի առաջին աշակերտներից է: 2․ Նրա գլխավոր երկը նվիրված  է  Վարդանանց  պամությանը և կոչվում է  «Վասն Վարդանայ ևհայոց  պատերազմի»: 3․ Եղիշեն ծառայության է մտնում Վարդան Մամիկոնյանի մոտ՝ որպես   հայոց զորաբանակիդպրապետ,  դառնում  է Ավարայրի ճակատամարտի  ականատեսն ու մասնակիցը: 1. Ո՞վ է Մովսես Խորենացին: 2. Ի՞նչ պատվանուններով են մեծարել Խորենացուն: 3. Ո՞ր ստեղծագործությունն է համարվում Խորենացու մատենագրական վաստակի թագն ուպսակը: 1․ Մովսես Խորենացին  5-րդ դարի հայ պատմիչ է, Խորենացին  եղել է Մեսրոպ Մաշտոցի ևՍահակ Պարթևի կրտսեր աշակերտներից: 2․ Խորենացուն մեծարել են Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր, Տիեզերահռչակ և այլպատվանուններով: 3․ Խորենացու մատենագրական վաստակի թագն ու պսակն է «Հայոց պատմություն» երկը: Երկի պատվիրատուն և կառուցվածքը                   1․ Ո՞ւմ պատվերով է Խորենացին շարադրել «Հայոց պատմություն» երկը: 2․ Քանի՞ մասից է բաղկացած Խորենացու «Հայոց պատմություն» երկը, և ինչպե՞ս են դրանքվերնագրված: 3․ Ովքե՞ր են Խորենացու ամենասիրելի հերոսները, ինչո՞ւ  է հենց նրանց նախընտրում պատմիչը: 1․ Խորենացին «Հայոց պատմություն» երկը շարադրել է իշխան Սահակ  Բագրատունու պատվերով, որն արժանացել է արտակարգ մեծ գովեստի: Նա սուր քննադատության էր ենթարկում հայոց հինթագավորների և իշխանների անիմաստասեր բարքը, քանի որ հոգ չեն տարել, որ իրենցժամանակն ու գործերը գրի առնվեն: 2․ Խորենացու «Հայոց պատմություն» երկը բաղկացած է երեք մասից, որոնք կոչվում են գրքեր: Առաջին գիրքը կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը, երկրորդ գիրքը՝ «Միջինպատմություն մեր նախնիների», վերջին գիրքը՝ «Մեր հայրենիքի պատմության ավարտը»:  Պատմությունն ավարտվում է «Ողբով»: 3․ Խորենացու ամենասիրելի հերոսները անցյալից ընտրված քաջ ու կորովի առաջնորդներն են: «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ Հայկ-Արամ-Տիգրան,- ասում է պատմիչը,- քանզիքաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին ով ինչպես կամենում է, թող կոչի»: Երկի առանձնահատկությունները                        ... Читать далее →

Ինչո՞ւ ենք մենք այսպես ապրում

Մարդկանց թվում է, որ այս ժամանակահատվածը ամենազարգացածներից և լավերից է։ Նրանք չեն հասկանում, որ 21-րդ դարը կառուցված է Ատրիբուտի վրա։ Մարդկանց հոգում է, թե մյուսները ինչ կմտածեն իրենց մասին, սկսում են լարվել և ազատ չշարժվել։ Մարդկանց համար արդեն նորմալ չէ հագնել այն հագուստը որը իրենք են ուզում։ Կարծրատիպերը սրվել են, և բոլորը կարծես դառել են... Читать далее →

Գրերի գյուտը1․ Ո՞վ է ստեղծել հայոց գրերը: Մեսրոպ Մաշտոցը2․ Ե՞րբ են ստեղծվել հայոց գրերը: 406 թվականներին3․ Ովքե՞ր են օժանդակել Մեսրոպ Մաշտոցին հայոց գրերը ստեղծելու գործում: Վռամշապուհ և Սահակ պարթևը Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործը Ո՞ր գրքում են շարադրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին տեղեկությունները:Որտե՞ղ է ծնվել Մեսրոպ Մաշտոցը: Ծնվել է Օշականում, 3. Հարազատ ժողովրդից... Читать далее →

Գրավոր ամփոփիր, պատասխանիր հարցերին․1. Ի՞նչ կրթություն է ստացել Դանիել Վարուժանը: 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա... Читать далее →

Մատթեոս Զարիֆյան

Ծնվել է 1894 թ. Կ.Պոլսի Կետիկ Փաշա թաղամասում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել Իճատիեի դպրոցում, Պարտիզակի Ռոբերտ քոլեջում և Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, որն ավարտել է 1913 թվականին՝ Պսակավոր Արվեստից տիտղոսով։ 1914 թվականին որպես անգլերենի և մարմնամարզության ուսուցիչ աշխատել է Ադանա քաղաքի հայկական դպրոցում։ Հիվանդության պատճառով 1914 թվականին անցել է Լիբանան, ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։... Читать далее →

Շահնամե

Կարդալով Շահմանեն, շատ ծանոթացա պարսկական ժողովրդի մշակույթի և պատմության հետ։ Հետաքրքիր էր ամեն ինչ, բացի գրքից հավաքեցի մի քանի տեղեկություններ, ավելի խորը ծանոթացա գրքի հետ։ Ֆիրդուսին «Շահնամե»-ն գրել է 35 տարիների ընթացքում և պոեմում հավաքել է մեծ քանակի պարսկա-տաջիկական ֆոլկլորի հավաքածուներ։ Աշխատելով ստեղծագործության վրա, նա օգտագործել է ոչ միայն մուսուլմանական պատմության հատվածներ, այլ նաև հին իրանական... Читать далее →

Հաշվետվություն ապրիլ (գրականություն)

Կատարել եմ մի շարք վերլուծություններ՝ Շառլ Բոդլեր: ծեծենք աղքատներին Հարուկի Մուրակամի | Սառցե մարդը Չարենց վերլուծություններ  «Պճեղ մը անույշ սիրտ» «Առաջնորդ առանց պաշտոնի» Ռոբին Շարմա Հայ մեծերի մասին՝ Առեղծվածային փաստեր Սայաթ Նովայի մասին Համո Սահյան Հովհաննես Թումանյանի ստուգողական հարցաշար Համո Սահյան Շարադրություն՝ Գարնան շունչը

Ծեծենք աղքատներին։ Շառլ Բոդլեր վերլուծություն

Գինետան այցելուն դաժանորեն ծեծում է մուրացկանին. «Բռունցքի մի հարված իջեցրի նրա աչքին, կոտրեցի նրա երկու ատամը»: Փողոցում ընկած փայտի կտորով հարվածում է մուրացիկին այնպես, ինչպես խոհարարը թակիչով կթակեր հորթի միսը: Եվ, «օ՛, հրաշք». գետնին թավալվող, խեղված ու այլանդակված մուրացիկի աչքերում հանկարծ ինչ-որ կրակ է հայտնվում: Նա բարձրանում է ընկած տեղից ու ողջ ուժով հարձակվում իրեն... Читать далее →

Առեղծվածային փաստեր Սայաթ Նովայի մասին

Սայաթ-Նովայի ծննդյան տարեթիվը Տարածված կարծիք կա, թե Սայաթ-Նովան ծնվել է 1722 թվականին։ Ըստ սայաթնովայագետ Իշխան Ստեփանյանի, սա հորինված թիվ է, և նպատակ ունի համատեղելու Սայաթ-Նովայի եւ վրաց արքայադուստր Աննա Բատոնաշվիլու ծննդյան տարեթվերը: Սա մի քայլ էր, որը հետապնդում էր ամրապնդել Սայաթ-Նովայի և Աննայի սիրավեպի վարկածը։ Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը՝ ուսումնասիրելով Սայաթ-Նովայի կենսագրությունը կանգ առավ... Читать далее →

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы