Չնայած Հայաստանի Հանրապետության սահմանափակ տարածքին՝ նրա հողային ծածկույթը աչքի է ընկնում բացառիկ բազմազանությմբ։ Հայաստանին՝ որպես լեռնային երկրի, բնորոշ է հողածածկույէի փոփոխությունը ոչ միայն հորիզոնական, այլև վերընթաց ուղղությամբ։ Կիսաանապատային գորշ հողեը զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու մինչև 1300 մ բարձրությունները։ Այս հեղերը հարուստ են կրով, մեծ մասամբ քարքարոտ են և փոշիացած։ Լեռնաշագանակագույն հողերը տարածվում են հանրապետության... Читать далее →
հհ Կենդանաբանական աշխարհ
Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։ Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը... Читать далее →
ՀՀ կլիմա
Հայաստանի կլիմայաստեղծ գործոնները բազմազան են. որոշիչ նշանակություն ունեն աշխարհագրական դիրքը, լեռնային համակարգերը (Մեծ Կովկաս, Հայկական լեռնաշխարհ), արաբական անապատների, Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։ Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։ Տարածքին բնորոշ է արևային կլիման։ Երևանում Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 28° (դեկտեմբեր) - 71° (հունիս) անկյուն է կազմում, ցերեկվա տևողությունը՝ համապատասխանաբար՝ 5 ժ 3 ր - 9... Читать далее →
ՀՀ ռելիեֆ
Հայաստանի տարածքում առկա են ռելիեֆի ծագման 4 տարբեր տեսակներ՝ Ծալքաբեկորային լեռների տարածք և Փոքր Կովկասի միջլեռնային հովիտ։ Զբաղեցնում է Հայաստանի հյուսիսարևելյան մասը, հիմնականում Կուր գետի ջրավազանը, դրանք են՝ Վիրահայոցի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունի, Սևանի լեռնաշղթաները և դրանց միջև գտնվող հովիտները և հարթավայրերը։ Առանձնանում է էրոզիական մասնատվածությամբ։ Ամենաբարձր կետը Թեժլեռն է (3101 մ)։Հրաբխային ծածկույթով տարածքներ՝ Աշոցքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի զանգվածներ։ Դրանք ծածկված են վերին պլիոցենի և անթրոպոգենի ժամանակաշրջանի երիտասարդ լավաներով։ Ռելիեֆի ձևերը... Читать далее →
ՀՀ օգտակար հանածոներ
Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ։ Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։ Պղինձ Հանրապետության... Читать далее →
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԵՐ
Հայաստանի Հանրապետությունը բնութագրվում է բնական հանքային ռեսուրսների կարևոր բաղկացուցիչ մասը կազմող ստորերկրյա քաղցրահամ, հանքային բուժիչ և արդյունաբերական ջրերի առաջացման ու քանակական տեղաբաշխման բազմատեսակ պայմաններով։ Հանրապետությունում կազմավորվող ստորգետնյա ջրային պաշարները հիմնականում աչքի են ընկնում իրենց որակական բարձր ցուցանիշներով: ՀՀ տարածքը հարևան Կուր և Արաքս գետերի հովիտների նկատմամբ գրավում է բարձր դիրք, այդ պատճառով այն ցամաքուրդի (դրենաժի)... Читать далее →
Գրավոր աշխատանք 1.Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ: Զբաղեցնում է մոտ 29 հազ. կմ2 մակերես:Գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում:Սև ծովի հարավային ափին զուգահեռ տարածվում են Արևելապոնտական լեռները: Լեռնաշխարհից արևմուտք տարածվում է Իրանական բարձրավանդակը: 2.Տրվածներից ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ծալքաբեկորավոր լեռներից: ԹոնդրակՀայկական պարՎարդենիսիԲյուրակն 3.Տրվածներից ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխներից: ՍիփանՆեմրութԱրագածՄասիս 4.Հայկական լեռնաշխարհի դիրքը շրջապատում գտնվող խոշոր ... Читать далее →
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհը զգալիորեն տարբերվում է շրջակայքից։ Նրա միջին բարձրությունը 1500-1800 մետր է, իսկ որոշ գագաթների բացարձակ բարձրությունը գերազանցում է 3000-4000 մետրը։ Գերմանացի աշխարհագրագետ Կարլ Ռիտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է ջրով հարուստ «օդային կղզի», գերմաներեն՝ «Բերգինզել»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5165 մ): Բարձր լեռներում երկրորդը Սավալանն է (Հայաստանի կամ Ղարաբաղի լեռներում, Իրան,... Читать далее →
Ճապոնական դրոշ։
Ճապոնիայի ազգային դրոշը, Ճապոնիայի պաշտոնական պետական խորհրդանիշներից մեկն։ Ընդունվել է 1999 թվականին։ Ճապոնիայի դրոշՏեսակազգային դրոշԵրկիր ՃապոնիաԻրավասության տարածքՃապոնիաՆշան🇯🇵Հարաբերություն3:2Ընդունված էփետրվարի 27, 1870Գույներսպիտակ և բոսորագույնՊատկերված էԱրեգակ, դաշտ և շրջան
Հարցեր
1)Բնութագրել Հայաստանի զբոսաշրջությունը։ 2)նկարագրել Բրիտանիայի կլիման 3) գնահատել Թուրքիայի աշխարհագրական դիրքը։ Պատասխանը հիմնավորել։ 4) նկարագրել ԱՄՆ-ի քաղաքականությունը 5) Որն է աշխարհի ամենամեծ երկիրը։ 6) Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը։