Արդյունաբերությունը նյութական արտադրության ամենախոշոր և տեխնիկապես կատարելագործված ճյուղն է: Արդյունաբերության բաժինը համաշխարհային տնտեսության կառուցվածքում ամենամեծն է: Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացում բնական նյութական ռեսուրսներից կամ գյուղատնտեսության արտադրանքից պատրաստվում են արդյունաբերական տարբեր արտադրատեսակներ: Օրինակ Գյուղատնտեսական մթերքները (միս, կաթ, կաշի, բուրդ, հացահատիկ, մրգեր և բանջարեղեն և այլն) արդյունաբերության տարբեր ճյուղերի կողմից վերամշակումից հետո փոխակերպվում են արյդունաբերական արտադրանքի ( երշիկ, կարագ, կոշիկ, գործվածք, հաց,... Читать далее →
Հայաստանում 19-րդ դարում արդեն ձևավորված էին գորգագործությունը, կաշեգործությունը, բամբակամանվածքային արտադրությունը, մանածագործությունը, մետաքսագործությունը, կոշկակարությունը և այլն։ Ոլորտն արագ զարգացել է Խորհրդային Հայաստանում, ներառել է 7 ճյուղ (բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի), թողարկել սպառման առարկաների ընդհանուր ծավալի մոտ 60 %-ը։ Համախառն արտադրանքի ծավալով 2-րդն էր մեքենաշինությունից հետո (1990)։ Ներկայումս ՀՀ թեթև արդյունաբերության ճյուղը (Երևանում,... Читать далее →
Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը քիմիական արդյունաբերության տեսակարար կշիռը հանրապետության արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6-7 %(1990)։ Հայաստանում քիմիական արդյունաբերությունը ձևավորվել է 1920-ական թթ-ից հետո։ 1927 թ.-ին գործարկվել է Երևանի կարբիդի 1-ին գործարանը, 1936-1937 թթ.-ին շահագործման են հանձնվել կարբիդի ավելի մեծ վառարաններ, որոնց թողարկած կարբիդի հիմքի վրա կազմակերպվել է տարատեսակ քիմիական նյութերի արտադրություն։1933 թ.-ին Ալավերդու կարբիդի... Читать далее →
Նախահեղափոխական Հայաստանում թույլ զարգացած արդյունաբերության և հետամնաց գյուղատնտեսության պայմաններում խիստ ետ էին մնում նաև մեքենաշինությունը և մետաղամշակումը, արտադրության ավալը փոքր էր, տեսականին՝ սահմանափակ։ Ճյուղը Երևանում ներկայացնում էին Տեր-Ավետիքովների և Դ․ Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ․ Միխայլովի՝ էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական)՝ Վ․ Հեքիմյանի մեխանիկական-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվեց թուջաձուլական-մեխանիկական գործարանի, պղնձաձուլական-մեխանիկական, թիթեղագործական և այլ արհեստանոցներ, Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական), Դիլիջանի, Ելենովկայի (այժմ՝ Սևան), Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) մետաղամշակման, Ալեքսանդրապոլի և Երևանի շոգեքարշային դեպոների, Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանների մեխանիկական... Читать далее →
Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում Հանքագործի և մետալուրգի օրը նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը։Տոնը նշվում է 2008 թվականից՝ ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 25-ի N 396-Ն որոշմամբ։ Տոնի պատմական արմատները գնում են դեպի ավելի հին ժամանակներ․ 1957 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ սահմանվել էր հուլիսի երրորդ կիրակին նշել... Читать далее →
Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ շարքը.ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքարբ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆգ. Ալավերդի,Կապան 3. ոսկիդ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար1) ա–3, բ–4, գ–1, դ–22) ա–3, բ–2, գ–4, դ–13) ա–1, բ–3, գ–2, դ–44) ա–4, բ–1, գ–2, դ–3 2. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:2) Ընդերքը հարուստ է... Читать далее →
Հայաստանի Հանրապետության արդյունաբերություն
Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունն ուղղված է տնտեսության նորացմանը և տնտեսվարման նորարարական (ինովացիոն) եղանակների ներդրմանը, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու բնակչության կենսամակարդակը, կրճատելու աղքատությունը և պատշաճ տեղ գրավելու համաշխհարային տնտեսության մեջ։ Նախատեսվում է առաջնահերթության կարգով խրախուսել ու զարգացնել մրցունակ արտադրությունները, որոնք հիմնված են առավելապես ներքին պաշարների վրա, աջակցել այն ձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից), որոնք ապահովում են տնտեսական կայունություն՝... Читать далее →
Հայաստանի Հանրապետության քաղաքների ցանկ
Այս ցանկում Հայաստանի քաղաքները դասավորված են այբբենական կարգով Հայաստանի քաղաքների ցանկ, Հայաստանի երեք խոշոր քաղաքներն են՝ Երևան, Գյումրի և Վանաձոր, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է 1,273,200 մարդ։ Հայաստանի բնակչության մեծամասնությունը 64,3 % ապրում են քաղաքային բնակավայրերում։ Ըստ 2015 թվականի հուլիսի 1-ի՝ 2011 թ. մարդահամարի հիմքով կատարված հաշվառման Հայաստանի 20 ամենախոշոր քաղաքներն են, Երևան (1,071,800), Գյումրի (118,600), Վանաձոր (82,800), Վաղարշապատ (46,800), Աբովյան (44,400), Կապան (42,700), Հրազդան (41,600),Արտաշատ (29,100), Արմավիր(29,000), Դիլիջան (23,700), Իջևան(20,700), Սևան (20,600), Չարենցավան (20,500), Մասիս (20,500), Արարատ (20,400), Գորիս (20,300), Գավառ (19,900), Աշտարակ (19,100), Արթիկ (18,900), Սիսիան (14,900) մարդ
Հայաստանի բնակչություն
Արևելյան Հայաստանի հյուսիսային մասերը Ռուսական կայսրության կազմում հայտնվեցին չորս փուլով՝ 1801-1878 թթ։ Արևելյան Հայաստանի հարավային մասերը մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են։ 1828-ին, երբ Արևելյան Հայաստանի Երևանի և Նախիջևանի խանությունները միացել են Ռուսաստանին, կազմելով Հայկական մարզը, այն ունեցել է ընդամենը 161 հազար բնակիչ։ 1828-1829 թթ. Արևելյան Հայաստանի հարավային մասերից, որոնք մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են, Ատրպատականի հայկական բնակավայրերից և Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայ է... Читать далее →
Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային գոտիականությունը
Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել... Читать далее →