Բարև ձեզ, ես Ալեն Կոշկարյանն եմ, սովորում եմ հետազոտական վարժարանի 12-1 դասարանում։ Եկել եմ կրթահամալիր 7-րդ դասարանում։ Իմ ուսումնական տարիների ընթացքում, ես բախվեցի մի քանի խնդիրների, որը, իհարկե, ժամանակի ընթացքում լուծեցի։
Յուրաքանչյուր սովորող գիտի, որ կրթահամալիրը կարևորում է և նույնիսկ պարտադրում է սովորողին ունենալ ազատ կարծիք և բաց շփում մարդկանց միջև: Իսկ ես լինելով ինտրովերտ՝ առաջին երկու տարիները ունեցա խնդիրներ ազատ և բաց շփումների հարցում։
Անհատական պլանով ուսուցում
Իմ կարծիքով՝ անհատական ուսումնական պլանը ամենաօգտակար բաներից մեկն է մասնագիտական կողմնորոշման համար։ Լուծվում է մի քանի կարևոր խնդիրներ, Օրինակ՝
- Սովորողը կարող է հանել այն առարկան, որը նրան պետք չէ ապագա մասնագիտության համար (բացի անփոփոխ առարկաներից)։
- Սովորողը կարողանում է ճիշտ տեղավորվել ժամերի մեջ։
- Սովորողի ընտրած առարկաները ավելի խորացված և կենտրոնացված են։
Ճամփորդությամբ ուսուցում. լավագույն հիշողություններ
Ես, իհարկե, ամենաշատը սիրեցի ռազմամարզական ճամբարը։ Տղաներով սովորեցինք նախնական ինֆորմատիվ բազան զենքի և պատերազմի մասին, որը մի օր պետք է գալու։ Հաղթահարեցինք ցուրտը և ունեցանք վատ վիճակներին դիմանալու փորձը, կարելի է ասել բարելավեցինք մեր ֆիզիկական վիճակը։ Սովորեցինք, թե ինչպես ճիշտ դրսևորել մեզ բանակում։
Հետազոտական աշխատանք. հմտություններ և կարողություններ
Հետազոտական աշխատանք գրելը իմ ամենասիրած և հավես պահերից մեկն է եղել։ Հանձնել եմ երեք հետազոտական աշխատանքներ։ Ահա դրանք՝
«Տեխնիկա՝ համակարգիչ, հեռախոս»
Ստեղծագործությունների, հոդվածների վերնագրերը
Իսկ հիմա՝ ես շնորհակալ եմ կրթահամալիրին՝ ինձ հոգեպես և ֆիզիկապես աջակցելու համար։
Оставьте комментарий