1․Գտիր տողեր, որտեղ Անուշը մինչև ողբերգական դեպքերն էլ հակված է դժբախտության, ինչ-որ կանխազգացումներ ունի։
— Ա՜խ, չէ՛, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ.
Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել…
Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ.
Մանուկ օրից են դեռ ինձ անիծել…
Հուր կըդառնամ,
Ես կըհալվեմ,
Ջուր կըդառնամ,
Ես չըգիտեմ՝
Ինչ կըդառնամ,
Թե որ մին էլ
Էսպես մընամ…
2․ Պոեմի դրվագներից ո՞րը բազմամարդ տեսարան չէ։
1․ Սարոյի մոր ողբը
2․Համբարձման տոնը և վիճակ հանելը
3․Սարոյի և Մոսիի կոխ բռնելը
4. Անուշի խելագարության տեսարանը
Ո՞ր հերոսն է պոեմի դրվագներից մեկում նկարագրվում հետևյալ կերպ:
Դեմքը այլայլված քայլվածքը մոլոր․
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր։
1․Մոսին
2․ Անուշը
3․ Սարոն
4․ Ծերունին
4. Պոեմում ո՞վ է Անուշին խորհուրդ տալիս․
Թե տալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՜խ նա գնաց, նա գնա՜ց․․․
Նըրա անբախտ շիրմի վըրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դու էլ գընա նոր սեր արա,
Էդպես է կարգն աշխարհի։
1․ծերունին
2. անցվոր ախպերը
3․ ընկերոուհին
4․ Անուշի մայրը
5. Համաձա՞ն ես անցվոր ախպոր խորհրդի հետ։
Չնայած անցորդ երիտասարդը փորձում է սփոփել դժբախտ Անուշին, նրա խոսքերը որևէ ազդեցություն չեն ունենում, քանի որ աղջիկը խորասուզված է իր ցավի մեջ։ Անուշը մեղադրում է ինքն իրեն կատարվածի համար, ինչի հետևանքով պոեմի վերջում նա սկսում է ինքնախաբեությամբ զբաղվել՝ փորձելով մեղմել իր տառապանքը։ Սակայն նախքան նոր սիրո մասին մտածելը, Անուշը պետք է կարողանա հաղթահարել ինքնամեղադրանքը։ Մարդու խոր ցավը, հատկապես սիրելիի կորստից առաջացած վիշտը, չի կարելի անտեսել կամ թերագնահատել։
6. Փորձիր արդարացնել կամ մեղադրել Անուշին, Մոսիին, Սարոյին, կամ, ըստ քեզ, որևէ այլ կերպարի։
Պետք է հաշվի առնել, թե մարդիկ ինչպես էին ապրում և մտածում այդ ժամանակներում։ Բայց եթե դիտենք այսօրվա մտածելակերպով, իմ կարծիքով, պոեմի ամենախելամիտ կերպարը գյուղի քահանան էր։ Երբ տեսնում ենք, թե ինչպես է Անուշի հայրը վերաբերվում իր աղջկան, պարզ է դառնում, թե ինչպիսին էր այդ տարիների ընտանիքը և նրա անդամների դերը։ Բայց դա չի նշանակում, որ կարելի է արդարացնել Անուշի ընտանիքի անբարեհամբույր ու կոշտ վերաբերմունքը։ Քահանան ավելի ճիշտ վարվեց՝ թույլ տալով Անուշին խոսել, իսկ նրա հայրը, փոխարենը, վիրավորեց նրան ու չթողեց տուն մտնել։
7. Վերլուծիր պոեմը՝ ներկայացնելով ժամանակի վարքն ու բարքը։
Պոեմը ոչ միայն սիրո պատմություն է, այլև հին հասարակության մտածելակերպի, առօրյա կյանքի ու բնության գեղեցկության նկարագրություն։ Թումանյանը կարողացել է այնպես ներկայացնել իր ստեղծած աշխարհը, որ ընթերցողը հետաքրքրված հետևի յուրաքանչյուր իրադարձությանը և զգա պատմության ողջ տրամադրությունը։
8․ Մեր օրերում բարոյական ի՞նչ չափանիշներ կան, որոնք չի կարելի ոտնահարել։
Թեև շատ տարիներ են անցել, նման մտածելակերպը դեռ կա Հայաստանում։ Շատ ընտանիքներում երեխաներին համարում են ընտանիքի պատվի չափանիշ, և եթե նրանք խախտեն որևէ կանոն, դա կարող է վնասել ընտանիքի հարաբերություններին։ Աղջիկը պետք է համեստ ու հանգիստ լինի, իսկ տղան՝ ուժեղ ու ինքնավստահ։ Եթե այս կանոնները խախտվեն, դա ցավ է պատճառում ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին։ Փախցնելն այժմ քիչ է պատահում, բայց ամուսնալուծությունը դեռ համարվում է ամոթ։ Շատերը սկսում են քննարկել, թե իբր կինն ինչքան վատն էր, որ բաժանվեցին։ Մինչդեռ դա ուրիշների գործը չէ, և նման խոսակցություններն ու մեղադրանքները միայն ավելորդ նյարդայնություն ու խնդիրներ են ստեղծում։ Բոլորը ունեն անձնական կյանք, և ցանկալի է այդ սահմանը չոտնահարել։
Оставьте комментарий