Տերյանական օրեր

Փետրվարի 10-15

Կարդալ Վ․ Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը և Կոստան Զարյանի «Հայության կոչումը» էսսեն։

Առաջադրանք․

1․ Ի՞նչ ասել է հոգևոր, իսկ դու ինչպե՞ս ես պատկերացնում Հոգևոր Հայաստանը:

Հոգևոր Հայաստան ասելիս ես հասկանում եմ միանգամից Քրիստոնեության դերը Հայաստանում։ Երբ մենք համարվում ենք առաջին Քրիստոնյա ազգը, դա մեծ պատիվ է կարողանալ մինչև օրս պահել այդ տիտղոսը։ Բայց ցավոք սրտի Հայաստանում շատացել են այլ հավատքի պատկանող մարդիկ, որոնք ինչ-որ չափով խանգարում են եկեղեցու կանոնները կամ տոները։ Հայը նաև պետք է հարգի իր հին մշակույթը, որը նորից ցավոք քչանում է Հայատանում։

2․ «Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան»: Ի՞նչ ես հասկանում հոգու և մտքի հպարտություն ասելով:

Մեծ շենքերը, մշակված այգիները, սրճարանները իհարկե լավն են, բայց հոգով հայ լինելը դժվար բան է։ Սիրել հայրենիքը նշանակում է մտածել ապագա սերունդների մասին, կարողանալ կատարել հայի պարտականությունները և չվերածել հին հայկական տոները կամ ծեսերը ուրիշ բաներով։

3․ Փորձիր համեմատել Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը և Կոստան Զարյանի «Հայության կոչումը»: Ի՞նչ ընդհանրություններ ես տեսնում:

Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը և Կոստան Զարյանի «Հայության կոչումը» երկուսն էլ անդրադառնում են հայ ժողովրդի ինքնության, առաքելության և հոգևոր արժեքների թեմային: Չնայած հեղինակների տարբեր մտածելակերպերին և գրելու ոճերին, որոշ ընդհանուր գաղափարներ կարելի է նկատել։ Տերյանի «Հոգևոր Հայաստան»-ում և Զարյանի «Հայության կոչումը»-ում ընդգծվում է հոգևոր վերածննդի, ազգային ինքնության և մշակույթի կարևորությունը։ Տերյանը կարևորում է հոգևոր արժեքների պահպանումը և մշակույթի դերը։ Զարյանը խոսում է հայության համամարդկային առաքելության մասին և տեսնում է մշակույթը որպես կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև։ Երկուսն էլ կարևորում են լեզվի և մշակույթի դերը հայ ինքնության ձևավորման գործում։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы