Հակոբ Պարոնյան Հարցաշար

1․ Ո՞ր դարաշրջանի հեղինակ է Պարոնյանը։
Պարոնյանը ապրել և ստեղծագործել է 19-րդ երկրորդ կեսին Արևմտյան Հայաստանում՝ Կ․Պոլսում։
2․ Ի՞նչ ժանրի ստեղծագործություններ է գրել Պարոնյանը։
Պարոնյանը հայ մեծ երգիծաբան է, գրող, հրատարակիչ և հրապարակախոս․ գրել է կատակերգություններ՝«Ատամնաբույժն արևելյան», «Պաղտասար աղբար», երգիծական վեպ՝ «Մեծապատիվ մուրացկանները», դիմանկարների շարք՝ «Ազգային ջոջեր»։
3․ Ի՞նչ է երգիծանքը։
Երգիծանքը կյանքն արտացոլելու և պատկերելու միջոց է, հեղինակը ծաղրում է մարդկային արատները, թերությունները, հասարակական խնդիրներ է ներկայացնում երգիծանքով․ ճշմարտությունը ավելի ցայտուն է, երբ ներկայացվում է ծաղրով։
4․ «Մեծապատիվ մուրացկանները» երգիծական-մենագրական վեպի սյուժեն, կառուցվածքը և գաղափարը։
5․ Ի՞նչ կառուցվածք  և սյուժե ունի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը։
«Մեծապատիվ մուրացկանները» վեպի առանցքում Աբիսողոմ աղան է, իսկ մյուս հերոսները գալիս, հանդիպում են նրան՝ դրանով իսկ բացահայտելով թե՛ իրենց նպատակները, թե՛ իրենց մարդկային նկարագիրը և ճակատագիրը։
6․ Ո՞րն է վեպի գաղափարը։
Վեպի գաղափարը ներկայացված է վերջում․ հեղինակը անողոքաբար ծաղրում է Աբիսողոմ աղայի՝ որպես ազգային մեծատունի անտարբերությունը ազգային մշակույթի, գրականության և ընդհանրապես ազգային խնդիրների նկատմամբ, նաև ցավով երգիծում սոցիալական ծանր կացության մեջ հայտնված մտավորականներին՝ «գրական մարդոց»։
7․ Ո՞վ է Աբիսողոմ աղան։
Աբիսողոմ աղան հարուստ ագարակատեր էր, որը եկել էր Կ․Պոլիս՝ ամուսնանալու նպատակով։
8․ Ինչպե՞ս է Պարոնյանը ներկայացնում նրա արտաքին և ներքին հատկանիշները։
Աբիսողոմ աղան ապուշի դեմքով, տգետ, բայց շատ փառասեր մեծահարուստ էր․ նա իր տգիտության պատճառով ծիծաղելի իրավիճակներում է հայտնվում, օրինակ՝ չգիտի՝ ինչ է մուսան, ինչ է ընկալագիրը։
9․ Ի՞նչն է ծաղրում նրա կերպարում։
Աբիսողոմ աղային բացարձակ չեն հետաքրքրում «մեծապատիվ մուրացկանների» խնդիրները, նա ուզում է միայն իր անունը փառավորվի և հայտնի դառնա։ Հեղինակը ծաղրի միջոցով բացահայտում է կերպարը և քննադատում։
10․ Ովքե՞ր են մեծապատիվ մուրացկանները։
«Մեծապատիվ մուրացկանները» հիմնականում մտավորականներն են՝ խմբագիրը, բանաստեղծը, դերասանը, բժիշկը, մանկավարժը, նաև սոցիալական տարբեր աստիճանների վրա գտնվող մարդիկ՝ բեռնակիրներ, սափրիչ, միջնորդ կին։
11․ Ի՞նչը և ինչո՞ւ է ծաղրում նրանց Պարոնյանը։
Բոլորը մուրացկանություն էին անում իրենց օրվա ապրուստը վաստակելու, գոյությունը ապահովելու համար։ Պարոնյանը ցավում է, որ մտավորականները հայտնվել են սոցիալական այսպիսի ծանր պայմաններում

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы