Գործնական աշխատանք
Տեքստ
Հաճախ թվում է, մեր արարքներն անհետ կորչում են, դառնում անցյալ՝ չքանալով ժամանակի հոլովույթի մեջ։ Հիշիր՝ կյանքում ոչինչ, լավ թե վատ, անհետևանք չի անցնում, առավել ևս՝ անարդյունք։ Շիվը, քո ձեռքով տնկված, տարիներ հետո սաղարթախիտ ծառ է դառնալու, և խոնջացած մարդը նրա ստվերում, ըմբոշխնելով իր հանգիստը, մեղմելով հոգու խռովքը, բարօրություն է մաղթելու քեզ։ Բայց քո կտրած մի ճյուղը, մի դալար ճյուղն անգամ, մեր հողագնդից, պերճահյուս այս մոլորակից, մի բուռ զովասուն շվաք, ախորժալուր մի բույլ սոսափ է պակասեցնում։ Եվ դրանից խաթարվում են բնության՝ հրաշք երկունքից ի վեր սահմանված անքակտելի հավասարակշռությունը, նրա ներդաշնակ քերթվածքը՝ անձեռակերտ ու զարմանահրաշ։
Բարությունը մարդու ամենամեծ զենքն է՝ չարն ու չարիքը վերացնելու ամենազորեղ հաղթաթուղթը։ Ցավոք, շատերն իրենց գիտակցական կյանքում այդպես էլ չկարողացան արժևորել այդ թանկարժեք պարգևը, որ Աստված շնորհել է մահկանացուին՝ աշխարհի միակ բանական էակին։ Բարությունը վսեմագույն առաքինություն է՝ վեհանձն մարդու չեղծված նկարագրի, նրա անանձնական աշխարհի առհավատչյան և, ամենակարևորը, սեր, հավատ, երջանկություն ու լույս սփռելու մեծագույն շնորհը։
Գրի՛ր հոլովույթ, խռովք, անքակտելի, քերթվածք, անձեռակերտ, առաքինություն, եղծել, նկարագիր, անանձնական, առհավատչյա բառերի մեկական հոմանիշ
Հոլովույթ — ընթացք, զարգացումԽռովք — ըմբոստություն, ապստամբությունԱնքակտելի — անբաժանելի, անխզելիՔերթվածք — բանաստեղծություն, պոեմԱնձեռակերտ — բնական, բնածինԱռաքինություն — բարոյականություն, արժանապատվությունԵղծել — կեղծել, խաբելՆկարագիր — բնավորություն, կերպարԱնանձնական — անշահախնդիր, անանձնականացվածԱռհավատչյա — երաշխիք, ապացույց
Գրի՛ր թավ գրված բառերի խոսքիմաստային արժեքները, շարահյուսական պաշտոնները:
Ո՞ր բառերի հոգնակին է կազմվում է –եր վերջավորությամբ.
փողկապ, աստղանիշ, խմբագիր, ակնարկաշար, զորացույց, հետիոտն, լուսանցք, շուրթ, սպի, դյուցազն, դաշնագիր, դիտանցք, սևամորթ, շերամորդ, ստորաքարշ:
Տեքստից դո՛ւրս գրիր պարզ և սոսկածանցավոր բայերի հինգական օրինակ:
Կազմի՛ր 10 ածանցավոր բառ -ակ ածանցով (առանց երկրորդ ածանցի) և տրված բառերից ընտրված համապատասխան արմատներով.
սոխուկ, բազմերամ, բամբիշ, խաժ, անտարբեր, փոխանցում, ամրոցամերձ, օդահեն, զորագունդ, ընդունելի, կիսադիմ, բանավան, նվիրել, առվույտ,ալեծուփ, անխառն, անպետք, գովազդ, ովևէ:
Գտի՛ր սխալ գործածված բառաձևերը՝ կողքին նշելով ճիշտ ձևը.
իմ գիրքը, մեր համար, ասացի, հանձին նրանց, խոչընդոտել առաջընթացը, ծանոթանալ փաստերի հետ, մգեցնել, ի ուրախություն, խթանել զարգացումը, առանց զգուշացում, մի՛ մոտեցնի, խաբնվել, այլոք, քեզ հետ,ամբողջ մարդիկ, մեր մոտով:
Оставьте комментарий