1. Կետադրիր տրված նախադասությունները (բոլորը մեջբերվող խոսքով են)
  2. Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
    -Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։
  3. -Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
  4. -Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ,- ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
  5. -Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,- խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։
  6. -Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
  7. Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
  8. Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
  9. -Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։
  10. Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
    -Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
  11. Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
    -Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

-Է՜հ, չգիտեմ, տղա՛ս,- մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց,- հայրդ ինչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ:
-Է՜հ, չգիտեմ, տղա՛ս, հայրդ ինչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,- մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց:
-Ընչացքդ արդեն սևացել է,- ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշի՛ր, թե ինչ անենք:
-Ընչացքդ արդեն սևացել է, տան տղամարդը դու ես, դու էլ որոշի՛ր, թե ինչ անենք,-
ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում:
Սահակը հարցրեց ծերունուն.
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել:
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,- հարցրեց Սահակը ծերունուն:
-Ինչու՞ եք մնում քաղաքում.- տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց,- չէ՞ որ այստեղ մնալով՝ Դուք վտանգի եք ենթարկվում:
-Ինչու՞ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով՝ Դուք վտանգի եք ենթարկվում,-
տեսնելով տնօրենին՝ հարցրեց քարտուղարը:
-Դու, սիրելի՛ս,- ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ,- լա՜վ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ կատարելդ:
-Դու, սիրելի՛ս, լա՜վ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ կատարելդ,- ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ:
-Ես միայն զգուշացնում եմ, սպարապե՛տ,- նա ավելացրեց՝ ասելով,- մնացածը որոշիր դու ինքդ:
-Ես միայն զգուշացնում եմ, սպարապե՛տ, մնացածը որոշիր դու ինքդ,- նա ավելացրեց՝ ասելով:
-Սոնա՛, դու չես սխալվում,- խորին հուզումով ասաց Լևոնը,- ես միանգամայն աննրբանկատ եմ եղա քո նկատմամբ:
Լևոնը խորին հուզումով ասաց.
-Սոնա՛, դու չես սխալվում, ես միանգամայն աննրբանկատ եմ եղա քո նկատմամբ:
ժպիտը դեմքին՝ խմբավարը հարցրեց ինձ և մյուս ունկնդիրներին.
-Դուք շարունակու՞մ եք պնդել, որ մենք՝ մրցույթի մասնակիցներս, անհաջողության ենք մատնվել:
-Դուք շարունակու՞մ եք պնդել,- ժպիտը դեմքին՝ խմբավարը հարցրեց ինձ և մյուս ունկնդիրներին,- որ մենք՝ մրցույթի մասնակիցներս, անհաջողության ենք մատնվել:
Ընկերս հայտնեց ինձ.
-Երիտասարդը վաղը պիտի իր բանաստեղծությունները կարդա և ուզում է քո կարծիքն իմանալ:
-Երիտասարդը վաղը պիտի իր բանաստեղծությունները կարդա և ուզում է քո կարծիքն իմանալ,- ընկերս հայտնեց ինձ:

3.Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ՝ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտկավոր կոշիկները։ Ծանր սուրը  արծաթազօծ պատյանով լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը, և, կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին, խրոխտ ձայնով խոսեց.
-Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ, և, փակվելով անառիկ ամրոցում, սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

-Է՜հ, չգիտեմ, տղա՛ս,- մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց,- հայրդ ինչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ:
 -Է՜հ, չգիտեմ, տղա՛ս, հայրդ ինչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,- մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց:
– Ընչացքդ արդեն սևացել է,- ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշի՛ր, թե ինչ անենք:
– Ընչացքդ արդեն սևացել է, տան տղամարդը դու ես, դու էլ որոշի՛ր, թե ինչ անենք,- ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում:
Սահակը հարցրեց ծերունուն.
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել:
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,- հարցրեց Սահակը ծերունուն:
-Ինչու՞ եք մնում քաղաքում.- հարցրեց քարտուղարը՝ տեսնելով տնօրենին,- չէ՞ որ այստեղ մնալով՝ Դուք վտանգի եք ենթարկվում:
-Ինչու՞ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով՝ Դուք վտանգի եք ենթարկվում,- հարցրեց քարտուղարը՝ տեսնելով տնօրենին:
-Դու, սիրելի՛ս,- վեր կենալով տեղից՝ ասաց ինձ ծերուկը,- լա՛վ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ կատարելդ:
-Դու, սիրելի՛ս, լա՛վ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ կատարելդ,- վեր կենալով տեղից՝ ասաց ինձ ծերուկը:
-Ես միայն զգուշացնում եմ, սպարապե՛տ,- ավելացրեց նա՝ ասելով,- մնացածը որոշի՛ր դու ինքդ:
-Ես միայն զգուշացնում եմ, սպարապե՛տ, մնացածը որոշի՛ր դու ինքդ,- ավելացրեց նա՝ ասելով:
Լևոնը խորին հուզումով ասաց.
-Սոնա՛, դու չես սխալվում, ես միանգամայն աննրբանկատ եղա քո նկատմամբ:
-Սոնա՛, դու չես սխալվում,- խորին հուզումով ասաց Լևոնը,- ես միանգամայն աննրբանկատ եղա քո նկատմամբ:
Խմբավարը, ժպիտը դեմքին, հարցրեց ինձ և մյուս ունկնդիրներին.
-Դուք շարունակու՞մ եք պնդել, որ մենք՝ մրցույթի մասնակիցներս, անհաջողության ենք մատնվել:-Դուք շարունակու՞մ եք պնդել,- ժպիտը դեմքին՝ հարցրեց խմբավարը ինձ և մյուս ունկնդիրներին,- որ մենք՝ մրցույթի մասնակիցներս, անհաջողության ենք մատնվել:
«Ինչու՞ ես խառնվեցի այդ գործին,- Սեթը հաճախ էր ինքն իրեն հարց տալիս,- ինչու՞ ընկերներս մենակ թողեցին ինձ, նրանք կներե՞ն ինձ և ե՞րբ կներեն»:
«Ինչու՞ ես խառնվեցի այդ գործին, ինչու՞ ընկերներս մենակ թողեցին ինձ, նրանք կներե՞ն ինձ և ե՞րբ կներեն»,- Սեթը հաճախ էր ինքն իրեն հարց տալիս:
«Ես քեզ ծնողներիս շնորհիվ ճանաչեցի,- բարձրաձայն մտորում էի,- և դու էլ, թանկագի՛նս, դա չպետք է մոռանաս»:
«Ես քեզ ծնողներիս շնորհիվ ճանաչեցի, և դու էլ, թանկագի՛նս, դա չպետք է մոռանաս»,- բարձրաձայն մտորում էի:
Ընկերս ինձ հայտնեց.
-Երիտասարդը վաղը պիտի իր բանաստեղծությունները կարդա և ուզում է քո կարծիքն իմանալ:
-Երիտասարդը վաղը պիտի իր բանաստեղծությունները կարդա և ուզում է քո կարծիքն իմանալ,- հայտնեց ինձ ընկերս:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы