«Փառահամար» ստեղծագործությունն, ինքն իրենով թվում էր պարզապես մի պատմվածք, բայց այն իր մեջ այնքան գեղեցիկ մի միտք էր կրում, որին մի փոքր դժվար էր հասնելը։ Նախ մի փոքր սյուժեից։ Մեր հիմնական կերպարը մի ձեռնածու էր, որը համարներ էր ներկայացնում կրկեսում։ Ի վերջո նույն համարով հիացած և նույնը շատ անգամներ ցուցադրելուց հետո մարդիկ հոգնում և հեռանում էին կրկեսից։ Ամբողջ սյուժեն հիմանկանում այսքանն էր, իսկ ասելիքը հենց այս ամենի փոխաբերության մեջ էր։ Ըստ իս, ձեռնածուն հենց այն մարդ էր, ով ապրում և կարողանում էր գնահատել իր շուրջը ապրող, զարգացող և գոյություն ունեցող ամեն ինչը։ Նա մեկն էր, ով կարողանում էր սիրել ամենին և ամեն ինչ։ Նա իր մեջ վառվում էր, նա բարությունն էր, որը գործում էր և փորձում էր տարածել իր միջինը։ Կրկեսը այն միջավայրն էր, որտեղ մարդը փորձում էր ներկայանալ, ցուցադրվել, բացել իր միջի բարությունը, բայց մարդիկ, որոնք նույն բարությունը շատ անգամներ տեսած լինելով, արդեն բարությանը սովոր լինելով սկսում են ձանձրանալ նույնությունից։ Բայց չէ որ նրանք սովորել էին բարությանը։ Նրանք վստահ էին, որ ձեռնածուն նույն կերպ պետք է հետաքրքիր համարներ ցույց տար և դա էլ նրանից ակնկալում էին։ Իսկ Ձեռնածուն անում էր այն ինչ սիրում էր՝ տարածելով բարություն և սեր։ Ի վերջո բոլոր մարդիկ շատ հաճախ նախընտրում են նրանց, որոնք պարբերաբար փոփոխվում են և շատ հաճախ դառնում են ավելի կեղծավոր։ Այն ինչ չեն ընտրում նրանց, որոնց սովոր են և որոնք ունեն իրենց իսկական և սեփական ես-ը։ Ձեռնածուն սիրում էր ամենին և ամեն ինչ, բայց ոչ ոք չէր գնահատում նրա «սիրելը»։ Սա էր բոլորի խնդիրը։ Եվ եթե մարդիկ նրա բարությանը սովորելու փոխարեն գնահատեին սերը, մի գուցե նրանք նույնպես այդ համարները կտեսնեին այնպիսին, ինչպիսին տեսնում էր ձեռնածուն։
Оставьте комментарий