Սիմոնի թաղումը: Նարինե Աբգարյան

Սիմոնի մահը ոչ ոքի համար անակնկալ չէր: Նա մահացավ ութսունինը տարեկանում: Բոլորը սիրում էին նրան, և մահվան լուրը վշտացրեց բոլորին: Կանչված շտապօգնությունը կաթվածային հարված ախտորոշեց, բայց Սիմոնը մինչև հիվանդանոց հասնելը մահացավ: Հաջորդ օրն առավոտյան նրան հանձնեցին իր ընտանիքին: Նրա ականջները կապտած էին, որը փչացնում էր նրա ներկայանալի տեսքը: Սիմոնի կինը՝ Սիլվիան, երկար ժամանակ մտածում էր, թե ինչ անել, որ հանգուցյալն իր սովորական տեսքը ստանա: Ի վերջո, ամեն ինչ մնաց այնպես, ինչպես կա: Բոլորը, հանգուցյալին տեսնելով, մոռանում էին ցավակցական խոսքերը և առաջին հերթին հարցնում, թե ինչու են նրա ականջները կապտած: Բոլորն առաջարկում էին խնդրի լուծման իրենց տարբերակը: Սիլվիայի կարգադրությամբ որոշեցին սագի յուղ քսել, բայց ապարդյուն: Հուղարկավորությունը թեթև ու լուսավոր ստացվեց:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы