Հարուկի Մուրակամի | Սառցե մարդը

Սա պատմվածք է մի աղջկա անմեղ սիրո, Սառցե մարդու և Հարավային Բևեռում սպասվող  նրանց  անորոշ ապագայի մասին։ Մեր իրականության մեջ ցանկացած նոր ծնվող զգացմունք, կարող է մեզ ստիպել անել բաներ, որոնց համար հետագայում կզղջանք։ Օրինակ ընտրել մարդուն, ով դուրս է մեր իրականությունից, պատրաստ լինել նրա ճանապարհը անցնել և այդ ժամանակ մենք պետք է պատրաստակամ լինենք շատ հակասությունների և նրա հետ կիսելու իր իսկ իրականությունը։ Բայց կան մարդկանց այլ տեսակներ, ովքեր հաշվարկում են իրենց ապագան , բայց նրանց հիմնական մասն էլ երջանիկ չի լինում։ Աղջիկը երազում տեսնում է ,  թե ինչպես է ընկնում փոսի մեջ, նրա գիտակցությունը տեղն է լինում, բայց նա անգամ մատը չի կարողանում շարժել։ Իրական կյանքում նա իսկապես մահացած էր, նա սառել էր ամեն ինչի հանդեպ։ Նա հոգով վերածվել էր Սառցե մարդու։ Յուրաքանչյուրս էլ ժամանակի հետ սառում ենք, բայց շարունակում ենք մնալ մեր կատարած ընտրության հետ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы