Ո՞վ է Փավստոս Բուզանդը,  և ի՞նչ է նշանակում նրա անունը:

2. Ի՞նչ պատմական ժամանակաշրջան է ընդգրկում «Պատմություն հայոց» երկը:

3. Պատմիչը «Պատմություն հայոց» երկում  ի՞նչն էր գնահատում և ի՞նչն էր դատապարտում:

1. Փավստոս Բուզանդը 5-րդ դարի հայ պատմիչ է, Բուզանդ անունը գրական կեղծանուն է  ևնշանակում է «զրուցաբան», «զրույցների մեկնիչ», և «Պատմությունը» առավելապես շարադրված էժողովրդական զրույցների հիման վրա:

2․ «Պատմություն հայոց» երկն ընդգրկում է պատմական մի ժամանակաշրջան, որն սկսվում էՏրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակի թագավորությունից և ավարտվում 387 թ․ Բյուզանդիայի ուՊարսկաստանի միջև Հայաստանի առաջին բաժանումով: Պատմիչը դեպքերը շարադրում է իրլսած բանավոր պատմությունների՝ գլխավորապես  «Պարսից պատերազմ»  ավանդավեպիզրույցների հիման վրա:

3․ Պատմիչը ներկայացնում էր Մամիկոնյան սպարապետների հայրենանվեր սխրանքների, նշանավոր հոգևորականների վարք ու բարքի նկարագրությունները՝ չմոռանալովդատապարտել նաև հայ նախարարների անհատապաշտական, կենտրոնախույսձգտումները:

Ներկայացնել «Արշակ և Շապուհ» հատվածի բովանդակությունը:

************************************************************

Եղիշե

1. Ո՞վ է Եղիշեն:

2. Ո՞րն է Եղիշեի գլխավոր երկը:

3. 5-րդ դարի ո՞ր ճակատամարտի ականատեսն ու մասնակիցն է դառնում Եղիշեն:

1․ Եղիշեն Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի առաջին աշակերտներից է:

2․ Նրա գլխավոր երկը նվիրված  է  Վարդանանց  պամությանը և կոչվում է  «Վասն Վարդանայ ևհայոց  պատերազմի»:

3․ Եղիշեն ծառայության է մտնում Վարդան Մամիկոնյանի մոտ՝ որպես   հայոց զորաբանակիդպրապետ,  դառնում  է Ավարայրի ճակատամարտի  ականատեսն ու մասնակիցը:

1. Ո՞վ է Մովսես Խորենացին:

2. Ի՞նչ պատվանուններով են մեծարել Խորենացուն:

3. Ո՞ր ստեղծագործությունն է համարվում Խորենացու մատենագրական վաստակի թագն ուպսակը:

1․ Մովսես Խորենացին  5-րդ դարի հայ պատմիչ է, Խորենացին  եղել է Մեսրոպ Մաշտոցի ևՍահակ Պարթևի կրտսեր աշակերտներից:

2․ Խորենացուն մեծարել են ՊատմահայրՄեծն ՄովսեսՔերթողահայրՏիեզերահռչակ և այլպատվանուններով:

3․ Խորենացու մատենագրական վաստակի թագն ու պսակն է «Հայոց պատմություն» երկը:

Երկի պատվիրատուն և կառուցվածքը                  

1․ Ո՞ւմ պատվերով է Խորենացին շարադրել «Հայոց պատմություն» երկը:

2․ Քանի՞ մասից է բաղկացած Խորենացու «Հայոց պատմություն» երկը, և ինչպե՞ս են դրանքվերնագրված:

3․ Ովքե՞ր են Խորենացու ամենասիրելի հերոսները, ինչո՞ւ  է հենց նրանց նախընտրում պատմիչը:

1․ Խորենացին «Հայոց պատմություն» երկը շարադրել է իշխան Սահակ  Բագրատունու պատվերով, որն արժանացել է արտակարգ մեծ գովեստի: Նա սուր քննադատության էր ենթարկում հայոց հինթագավորների և իշխանների անիմաստասեր բարքը, քանի որ հոգ չեն տարել, որ իրենցժամանակն ու գործերը գրի առնվեն:

2․ Խորենացու «Հայոց պատմություն» երկը բաղկացած է երեք մասից, որոնք կոչվում են գրքեր: Առաջին գիրքը կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը, երկրորդ գիրքը՝ «Միջինպատմություն մեր նախնիների», վերջին գիրքը՝ «Մեր հայրենիքի պատմության ավարտը»:  Պատմությունն ավարտվում է «Ողբով»:

3․ Խորենացու ամենասիրելի հերոսները անցյալից ընտրված քաջ ու կորովի առաջնորդներն են: «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ Հայկ-Արամ-Տիգրան,- ասում է պատմիչը,- քանզիքաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին ով ինչպես կամենում է, թող կոչի»:

Երկի առանձնահատկությունները                                

1. Խորենացու երկն ի՞նչ առանձնահատկություններով է աչքի ընկնում:

2. Քերթողահայրն իր աշխատությունը գրելիս ի՞նչ աղբյուրներից է օգտվել:

3․ Ինչո՞ւ է երկը ձեռք բերել նաև միջազգային հնչեղություն:

1․ Երկը հայ մատենագրության առաջին հուշարձանն է, որն ընդգրկում է հայ ժողովրդիամբողջական պատմությունը՝ ազգի կազմավորումից մինչև հեղինակի ապրած ժամանակները:
Պաշտպանելով «առանց ժամանակագրության չկա ճշմարիտ պատմություն» սկզբունքը՝Խորենացին աշխատում է հնարավորինս ճիշտ որոշել հայ թագավորների և հոգևոր անվանիառաջնորդների իշխանության տարիները:

2․ Քերթողահայրն իր աշխատությունը գրելիս, բացի հայ հին բանահյուսականստեղծագործություններից,  օգտագործում է նաև բազմաթիվ և բազմալեզու գրավոր  աղբյուրներ:

3․ Երկը ձեռք է բերել նաև միջազգային հնչեղություն, քանի որ հեղինակը պատմական ուշագրավտեղեկություններ է հայտնում նաև հարևան ժողովուրդների ու երկրների մասին:


«Ողբը»                                                                            

1. Ինչո՞վ է եզրափակում  Խորենացին պամությունը:

2. Ինչո՞ւ է ողբում պատմահայրը, ո՞րն էր պատճառը:

3. Ինչպիսի՞ն էին վարդապետները:

4․ Ինչպիսի՞ն էին զինվորները:

1․ Մովսես Խորենացու հայրենասիրության և ստեղծագործական մտքի փայլունարտահայտություններից է «Ողբը», որը զետեղված է երկի վերջում՝որպես եզրափակիչ գլուխ: Սա մեզ հասած գրական ողբի հնագույն նմուշն է, որով սկզբնավորվում է միջնադարում լայնկիրառություն գտած ողբերգությունը:

2․ Պատմիչը դառը կսկիծով է պատկերում իր երկրի թշվառ վիճակը. հայրենի գահիցանարգաբար վտարված է թագավորը, եկեղեցին զրկվել է իր «քաջ հովվից», չկա ազգինառաջնորդելու ընդունակ գործիչ և այլն:

3․Վարդապետները ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, գայլ դարձած՝ գիշատում են իրենց հոտերը։

4․Զինվորները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակաբարո։

1. Ներկայացնել երկի կառուցվածքը:

2. Հակիրճ ներկայացնել մի քանի պատճառ:

3. Վերլուծել հատվածը:

4. Սովորել հատվածը անգիր:

**********************************************************

«Վահագն վիշապաքաղ»                                            

1. Ո՞վ է Վահագնը:

2. Ինչո՞ւ է Խորենացին Վահագնին կոչել Վիշապաքաղ:

3. Ինչպիսի՞ն է Վահագնը:

1․ Վահագնին Խորենացին համարում է պատմական անձնավորություն՝ասելով, թե  նա ԵրվանդյանՏիգրան թագավորի որդին է: Բայց Վահագնը Հին Հայաստանում եղել է պաշտվող աստված: Նաներկայացրել է ամպրոպի և կայծակի, քաջության և հաղթանակի աստվածությունը:

2․ Պատմահայրը հայտնում է, թե նա կռվել է վիշապների դեմ ու հաղթել, այդ պատճառով էլանվանել է նրան Վիշապաքաղ:

3․ Երկնքի, երկրի, ծիրանի ծովի և այդ ծովի միջից ծուխ ու բոց ժայթքող երկունքից է ծնվումՎահագն աստվածը, նա կրակե մազեր ունի, բոցեղեն մորուք և արեգակնավառ աչքեր:


1 Հակիրճ ներկայացնելթե ով է Վահագնը՝ ըստ Խորենացու:

2 Առասպելից ներկայացնել Վահագնի քաջագործություններից մի քանիսը:

3 Անգիր սովորել «Վահագնի» առասպելը:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы