Գրավոր ամփոփիր, պատասխանիր հարցերին․
1. Ի՞նչ կրթություն է ստացել Դանիել Վարուժանը:
1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրում է XVII-XVIII դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։ Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909 թվականին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում։ 1910 թվականի օգոստոսի 15-ին ամուսնանում է իր նախկին աշակերտուհի Արաքսի Թաշճյանի հետ։ 1911 թվականի հունիսի 6-ին ծնվում է նրանց ավագ զավակը՝ Վերոնիկան, որին հայրը սիրում էր Վարաժնակ կոչել։1911 թվականին Դանիել Վարուժանը տեղափոխվում է Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։
2. Ո՞րն է հեթանոս շարժման էությունը, Դանիել Վարուժանի ո՞ր ժողովածուն է գրված այդ ոգով:
Ժողովածուն գրված է հեթանոսական շարժման սկզբունքներին համապատասխան։ Ժողովածուն բաղկացած է երեք բաժնից՝ «Գողգոթայի ծաղիկներ» ու «Հեթանոս երգեր» շարքերից և «Հարճը» պոեմից։ Առաջին շարքում պատկերված են իրականությունը, բուրժուական իրականության զոհ բանվորներն ու աշխատավորները։«Հեթանոս երգեր» շարքում պատկերված է իդեալը, մարդու պաշտամունքը։ Այս շարքի բանաստեղծությունները կնոջ ու գեղեցկության գովերգեր են
3. Որո՞նք են Վարուժանի բանաստեղծությունների ժողովածուները:
- «Սարսուռներ»
- «Ցեղին սիրտը»
- «Հեթանոս երգեր»
- «Հացին երգը»
Оставьте комментарий