22-26․04 վարժություներ

Առաջադրանքներ

  1. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:
    • Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիները:

• Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:

Զրույցը լռում էր, և լսում էին ջրերի ձայնը


• Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:

Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:


• Վեր բարձրանալիս որսորդը զգաց։ Մեկը հետևում է իրեն:

Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ հետևում է իրեն:


• Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:

Անունը Ծիրանի տափ է, երբ ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:


• Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:

Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, և կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:


• Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:

Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի:


• Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը։

Դու քաջ ես ու անձնվեր, և դու կարդարացնես մեր հույսերը

  1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
    • Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
    • Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
    • Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
    • Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

3․ Որոշում ենք՝ յուրաքանչյուր բառն ինչ խոսքի մաս է:
4․ Որոշում ենք՝ յուրաքանչյուր բառն ինչ պաշտոն ունի նախադասության մեջ:

  1. Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը և զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։
    5․ Տրված նախադասություններում գտիր՝
    ա) բաղադրիչ նախադասությունները,
    բ) բաղադրիչ նախադասությունների կապակցման միջոցները,
    գ) բաղադրիչ նախադասությունների հարաբերությունը միմյանց հետ (որն է որին համազոր, որին՝ ստորադաս)։
  2. Փորձիր կազմել նախադասությունների գծապատկերը։

• Եթե մարդու էությունը այդ ժամանակից ի վեր էսպես փոխված լիներ, մենք այսօր հազիվ թե հասկանայինք այդ ստեղծագործությունը:
• Այս գործն այսօր այնքան ժամանակավրեպ է, որ երիտասարդության շրջանում չունի գրեթե ոչ մի ընթերցող:
• Կարելի՞ է արդյոք, անտեսել այն հանգամանքը, որ սփյուռքի հայության մի ստվար մասը արևելահայերեն է խոսում և նոր ուղղագրությամբ է գրում:
• Անհավատալի է ուղղակի, որ ես այդ հերոսական մարդու կողքին էի:
• Սահմանամերձ Բագարան գյուղն այնտեղ է, որտեղ միախառնվում են Արաքսն ու Ախուրյանը:
• Նրանց մեջ կան լուրջ գիտնականներ, որ նոր փաստեր են կուտակել և հնարավորություն են փնտրում դրանք շրջանառության մեջ դնելու:
• Թեև Սարոյանը երկու անգամ եղել էր Հայաստանում, ես նրան չէի տեսել:
• Սարոյանի բացառիկությունն այն էր, որ դարձավ նաև իր հարազատ ժողովրդի մեծ գրողներից մեկը:
• Փորձի արդյունքն այնպես ստացվեց, ինչպես կանխատեսել էր գիտնականը:
• Սարոյանը գրականության մեջ կարևորը ոգին է համարում, որովհետև գրականությունը ամենից առաջ ոգի է և դրանից բխած կենսափիլիսոփայություն:
• Եթե նա իր խոստումը կատարի և պայմանավորված օրը իր զորքով հասնի մեզ օգնության, թշնամին չի կարողանա դիմադրել:
• Նրան ցո՛ւյց տվեք, որ դուք սուր միտք ունեք:
• Հիշողությունը կարող է խամրել և բթանալ, եթե չի հարստանում սեփական տաառապանքի փորձով:
• Մեր ազգային ոգու, ոճի, հոգեբանության, ավանդների և միջազգային գեղարվեստական մտածողության համաձուլվածքից ծնունդ է առել գրական վիթխարի մի երևույթ, որ մեկ բառով սարոյանական է կոչվում:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы