Հայոց ցեղասպանությունից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իր ինքնիշխանությունը: Հայաստանը անկախ հանրապետություն հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին։ Հանրապետությունն անմիջապես զգաց զանգվածային սով և փախստականների զանգվածային հոսք։ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը օկուպացրեց Հայաստանը և այն հռչակեց Խորհրդային Հանրապետություն։ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականին։
Տոնախմբություններ
Առաջին տոնակատարությունները
Հանրապետության օրվա առաջին տոնակատարությունները տեղի ունեցան արցախյան շարժման սկզբում։ Առաջին հանրապետության 70-ամյակին՝ 1988 թվականին, Մատենադարանի դիմաց առաջին անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը։ Հանրապետության հրապարակում անցկացվեց նոր կազմավորված զինվորականների զորահանդեսը, որը ղեկավարում էր գլխավոր շտաբի պետը (այն ժամանակ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը)։ Այդ միջոցառման ընթացքում տոնի ուղերձը փոխանցեց պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը:
Ընդհանուր տոնակատարություններ
Հանրապետության օրվա տոնակատարությունները համընկնում են Սարդարապատի ճակատամարտի տարեդարձի հետ, որով օսմանյան զավթիչ բանակը դուրս մղվեց Հայաստանից։ Ամեն տարի Հայաստանի նախագահը, վարչապետը և Արցախի նախագահը այցելում են Սարդարապատի հուշահամալիր։ Հանրապետությունում տեղի են ունենում նաև մշակույթի և ռազմական տարբեր միջոցառումներ։
100-ամյակ
2018 թվականին լրացավ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը։ Հայաստանը 618 միլիոն դրամ է ծախսել տոնակատարությունների միջոցառումների վրա։ «Հաղթանակների դար» անվանումով միջոացառումներին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ հանդիսավոր զորահանդես։
Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ 3D ցուցադրում։
Оставьте комментарий