Պարտավորություն

Պարտավորություն, լայն իմաստով դա ներքին կամ արտաքին հանգամանքներով պայմանավորված պարտքի կատարման անհրաժեշտությունն է։

Իրավական իմաստով դա հարաբերական քաղաքացիական իրավական հարաբերություն է, որի ուժով մի կողմը (պարտապանը) պարտավոր է որոշակի գործողություններ կատարել հօգուտ մյուս կողմի (պարտատիրոջ) կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններից։ Նման գործողությունները կարող են լինել՝ որոշակի գույքի փոխանցում, աշխատանքի կատարում, ծառայությունների մատուցում, փողի վճարում, ինչպես նաև այլ գործողություններ։ Պարտատերը, որի օգտին պետք է կատարվի նման գործողությունը, իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։

Պարտավորության հիմքեր

Պարտավորությունները ծագում են պայմանագրերից, միակողմանի գործարքներից, վնաս պատճառելու, անհիմն հարստացնելու, ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելու ակտերից և այլ հիմքերով։ (Պետական մարմինների ակտերի հրատարակում, դատական որոշումներ, իրադարձությունների առաջացում, որոնց հետ օրենքը կապում է որոշակի հետևանքներ, գիտության, արվեստի գործերի ստեղծում և այլն)։

Պարտավորության սյուբեկտներ

Կողմեր

Պարտավորության կողմերն են պարտատերը և պարտապանը։

  • Պարտապան՝ անձ, որը պարտավոր է այլ անձի կամ անձանց (պարտատերերի) օգտին կատարել որոշակի գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից։
  • Պարտատեր՝ անձ, որի օգտին կատարվում է պարտավորությունը։

Պարտավորությունների կողմերի և երրորդ անձանց միջև հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ։

Որպես պարտավորության կողմերից մեկը կարող է հանդես գալ մեկ կամ մի քանի անձինք։ Պարտավորությունը չի ստեղծում պարտականություններ այն անձանց համար, ովքեր չեն մասնակցում դրան որպես կողմ, այսինքն՝ երրորդ անձանց համար, սակայն օրենքով, կողմերի համաձայնությամբ կամ որևէ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում պարտավորությունը կարող է երրորդ անձանց համար իրավունքներ ստեղծել պարտավորության մեկ կամ երկու կողմերի նկատմամբ:.

Երրորդ կողմի պարտավորություններ

Երրորդ անձինք, որոնք սովորաբար այս պարտավորության մեջ չեն հանդիսանում ոչ պարտապաններ, ոչ պարտատերեր, կարող են կապված լինել պարտավորության հիմնական սուբյեկտների հետ (պարտատիրոջ կամ պարտապանի հետ կամ երկուսն էլ միաժամանակ)։ Երրորդ անձանց մասնակցությամբ պարտավորությունները կազմում են պարտավորությունների հատուկ տեսակ՝ դրանց առարկայական կազմի տեսանկյունից։

Դրանք ներառում են․

  • հետընթացի պարտավորություններ (կատարված պարտքը երրորդ անձի տեղափոխելու համար);
  • պարտավորություններ հօգուտ երրորդ անձի (ոչ թե պարտատիրոջ);
  • երրորդ անձանց կողմից կատարված (պարտապանների համար) պարտավորությունները։

Երրորդ անձանց մասնակցությամբ պարտավորությունները դասակարգվում են հետևյալ կերպ․

  • Պարտավորություն հօգուտ երրորդ անձի՝ պարտավորություն, որի դեպքում կոնտրագենտները իրավունք են ստեղծում երրորդ անձի համար, իրավունք ունեցող երրորդ անձը կարող է ինքնուրույն իրականացնել այն, բայց եթե երրորդ անձը հրաժարվում է այդ իրավունքի իրականացումից, ապա սկզբնական պարտատերը, որպես կանոն, կարող է ինքնուրույն իրականացնել այն։
  • Պարտավորություններ կատարումով՝ երրորդ անձին տվյալ դեպքում երրորդ անձը պարտապանից ձեռք չի բերում պարտավորության կատարման պահանջի իրավունք, սակայն նման կատարումը, պատշաճ լինելով, դադարեցնում է պարտապանի և պարտատիրոջ միջև պարտավորությունը։
  • Պարտավորության կատարումը երրորդ անձի վրա դնելը, երբեմն պարտատիրոջը չի հետաքրքրում, թե ով կկատարի պարտավորությունը, օրինակ՝ գումար կվճարի, այս դեպքում պարտապանը կարող է պարտավորության կատարումը փոխանցել երրորդ անձի, իսկ պարտատերը պարտավոր կլինի ընդունել այդպիսի կատարում, որոշ դեպքերում երրորդ անձը կարող է կատարել պարտավորությունը սեփական նախաձեռնությամբ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы