(Տիգրան Հայրապետյան)Անապատի հազար տարի-Վերլուծություն

Հազար տարի է, ինչ անցել է մի պետության ոչնչացումից, որը արդեն վերականգնվել է, բայց ոչինչ չի փոխվել: Այն դարձյալ անապատի է նման: Պետությունը սնուցում չի ստանում և ոչնչանում է իր բուսականությունը՝ վերածվելով անապատի: 21-րդ դարում Պիղատոսի հետրևորդները շատ են: «Ձեռք լվանալ»-ը կարծես թե դարձել է մասնագիտություն ,որը այս աշխարհում ոչ մեկին անգործ չի թողնի և գրկաբաց կընդունի աշխատանքի,նունիսկ առանձ բարձրագույն կրթության:Դրա համար շատ բան հարկավոր չէ,ընդամենը «թքած ունենալու նուրբ արվեստը» ,որը նույնիսկ գրքերում են սկսել սովորեցնել:Կարելի է ասել՝ ակտիվորեն քարոզում են անտարբերություն,ինչպես քրիստոնեությունն էին քարոզում դարեր առաջ:Սակայն այն դարերում նորարարությունը՝քրիստոնեությունը, ոչ բոլորի կողմից էր ընդունվում և արժանանում էր հալածանքների հարյուրավոր տարիներ շարունակ:Իսկ այժմյան նորարարությունը,որը չի կարելի սրբությամբ և մաքրությամ համեմատել քրիստոնեության հետ, մարդիկ  ձեռքերը պարզած դիմավորում են այն: Ձեռնտու է, այս է խնդիրը: Ձեռնտու է լվանալ ձեռքերը և ոչնչին չխառնվել: Չէ՞ որ, եթե ձեռքերը չլվանան, ապա  գործելու անհրաժեշտություն է ծագելու: Իսկ մարդիկ միշտ էլ էությամբ ծույլ են եղել: Անգամ շունս է ալարում բազմոցից ընկած գնդակը բարձրացնել: Բայց կենդանին կարող է իրեն թույլ տալ ծույլ լինել, նա բանականություն չունի: Մարդիկանց և կենդանիների միակ գլոբալ տարբերությունը բանականության մեջ է: Բայց, այնուամենայնիվ, մարդիկ իրենց պահվացքով  փորձում են հերքել այդ տարբերությունը՝ ապահոգարելով իրենց պատասխանատվությունից: Մենք մեր հույսը պետք է դնենք մեր վրա, այլ ոչ թե բարեկամի, ծանոթի, գործընկերոջ կամ հարևան պետության վրա: Այստեղից էլ բխում է ապագա բոլոր խնդիրները՝ անձնական, պետական, քաղաքական: Յուրաքանչյուր անձ կարող է փոխել ամբողջ աշխարհը, միայն և միայն իր համարձակության և աշխատասիրության շնորհիվ: Միավորվել է պետք: Երբևիցե տեսել եք, թե ինչպես են մրջյունները իրենց բույնը շինում: Մեկը մյուսի ետևից, շարքով, կանոնով, մեծ սիրով, առանց նահանջելու  օրվա մեծ մասը գործում  են: Ճիշտ այսպես էլ դու կարող ես կառուցել քո բույնը՝ Հայաստանը: Մի տարվիր «թքած ունենալու նուրբ արվեստով», այն, այնումաենայնիվ, էլ արվեստ չէ: Արվեստ կարող է կոչվել այն գործունեությունը, որին հասնում են մեծ ջանք գործադրելով; Իսկ  թքած ունենալու համար  ձեզ հրակավոր միակ բանը դա շնչել- արտաշնչելն է:  Եթե կաս, կարող ես թքած ունենալ: Ոչ ջանք, ոչ հավատ, ոչ նպատակասլացություն, ոչինչ: Կերտիր քո երեխայի ապահով և անհոգ ապագան:Այսօրվա Հայաստանը մեր ձեռքերում է: Գործիր այսօր, որ վայլես վաղը:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы