Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ 
«Տարածքային հակամարտություններ»
ա/ Տարածքային հակամարտությունների տեսակները և բնույթը
բ/ Տարածքային հակամարտությունների փուլերը
գ/ Հակամարտության հետևանքները
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․/էջ 245-251/․
Տարածքային հակամարտությունների օրինակներ՝
Վրաց-աբխազական հակամարտություն
Վրաց-հարավօսեթական հակամարտություն
Արցախյան հակամարտություն

Առաջադրանք
1․
 Դաս-քննարկման և նյութերի ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգում։
2․ Ընտրե՛ք Տիգրան Հայրապետյանի հոդվածներից մեկը, կարդացե՛ք և վերլուծե՛ք այն
/բլոգային աշխատանք/․

Տարածքային հակամարտություններն ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել երկու խմբի՝ հակամարտություններ պետությունների միջև և հակամարտություններ պետությունների ներսում։ Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում՝ թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների։ Առաջին և երկրորդ փուլերում հակամարտությունը նոր է սկսում ձևավորվել ու դրսևորվել․ երկրում իշխող դիրք գրավող, մեծամասնություն կազմող ազգը և այն ներկայացնող պետական իշխանությունն առայժմ կարող են կանխարգելել հակամարտության հետագա ծավալումը։ Ակտիվ ընթացքի փուլը հակամարտության բորբոքման վիճակն է, երբ մինչ այդ չի հաջողվել կարգավորել հակամարտությունը, և այն վերաճել է կազմակերպված մարտական գործողությունների։ Հակամարտության տեսակները կարող են լինել երկու տեսակի։ Առաջին՝ վերադարձ հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացում։ Այդ բարեփոխումները պետք է ընդունելի լինեն հակամարտող կողմերի համար․ դրանք կարող են նախատեսել նաև փոքրամասնություն կազմող ազգային համայնքին պետության ներսում քաղաքական ինքնորոշման իրավունք տրամադրելը կամ իրավունքների ընդլայնումը։ Երկրորդ՝ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումը մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը։ Նման օրինակներ են այն երկրները, որոնք անջատվում են ու ստանում անկախություն, պաշտոնապես ճանաչվում միջազգային հանրության կողմից ու դառնում ՄԱԿ-ի անդամ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы