Գործարք. ֆիզիկական ու իրավաբանական անձանց գործողություններ, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն։ Գործարքին բնորոշ հատկանիշներն են.
- գործարքը համարվում է իրավաբանական փաստ,
- գործարքը միշտ իրավաչափ գործողություն է,
- գործարքը կամային գործողություն է,
- գործարքն ուղղված է սուբյեկտների միջև քաղաքացիական իրավահարաբերություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն,
- գործարքն իրավունքներ ու պարտականություններ է առաջացնում միայն այն կնքած անձանց, երբեմն նաև երրորդ անձի համար։
Գործարքի հասկացությունն ու դրա մասին գիտական դրույթները ձևավորվել են գերմանական իրավական համակարգում, որտեղ գործարքը բնորոշբում է որպես անձի կամքն արտահայտելուն ուղղված իրավական գործողությունների ամբողջություն` օրենքով թույլատրված շրջանակներում։ Այս հասկացությունը անձնական կամքի ու օրենքի տեսության միջև կոմպրոմիս է։ Անձնական կամքի տեսությունը հանգում է նրան, որ կամքն ու կամահայտնությունը բնորոշում են գործարքը, և առանց դրանց գործարքն անհնարին է։ Երկրորդ տեսությունը արտահայտում է այն գաղափարը, որ կամքը և կամահայտնությունը նշանակություն չունեն այնքան ժամանակ, քանի դեռ իրավական կարգավորման չեն ենթարկվել։
Գործարքների էությունը հասկանալու համար շատ կարևոր է ևս մի բան. գործարքն ինտելեկտուալ բնույթ ունի։ Մենք կարող ենք պայմանավորվել, որ գործարք կա, կամ կարող ենք պայմանավորվել, որ այն չկա։ Հենց սրանով էլ գործարքը տարբերվում է, օրինակ, փաստական գործողություններից։
Оставить комментарий