Եզնակող Կոզո-Պոլյանսկու

Բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 25-40 սմ է։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, լայն ձվաձև կամ էլիպսաձև։ Հովանոցները 3-4 են, շատ բարակ մազանման անհավասար ճառագայթներով։ Ծածկոցի թերթերը ձվաձև են, եռաջիղ և ծաղկի ժամանակ հովանոցիկներին հավասար։ Ծաղիկները դեղին են։ Պտուղները էլիպսաձև են` նեղ թևավոր կողերով։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է Իջևանի և Գեղամի ֆլորիստիկական շրջաններում։

Էկոլոգիա

Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1000–3000 մ բարձրությունների վրա, անտառներում, թփերի մացառուտներում, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին։

Պահպանություն

Խոցելի տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Արեալը մասնատված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²–ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակին անտառտնտեսական միջոցառումների, գյուղատնտեսական հանդակների ընդլայնման, անասունների կողմից տրորման հետևանքով սպառնում է աճելավայրերի խախտման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անորոշ տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы