1․Ընտրել բառերը և տեղադրել համապատասխան տեղում՝ ենթարկելով փոփոխության: (2մ.)
ա) Արևելյան մի քաղաքում՝ փոշոտ փողոցի ստվերոտ անկյուններից մեկում, միջօրեի շոգին պառկել էր մի ծերուկ դերվիշ:
(միջօրե, քաղաք, պառկել, անկյուն)
բ) Նա ոսկին երկու հավասար մասի բաժանեց. Մի մասը փաթաթեց բրդյա կտորի մեջ և պահեց դուրս ցցված մի ժայռի տակ, մյուսը նորից պարկի մեջ լցրեց: (ժայռ, ոսկի, հավասար, պարկ)
2․Փակագծում տրվածներից ընտրել նախադասությանը համապատասխան բառը և ընդգծել:
ա) Այդ չարագույժ լուրից (խռովել, խռովվել) էր Այվազովսկու հոգու անդորրը:
բ) Սեփական գիտելիքի պակասի (զգացմունքը, զգացումը) կախված է ունեցած գիտելիքի ծավալից ու խորացումից:
3․ Տեղադրել բաց թողնված տառերը և կետադրել:
Նա դիմեց որդուն․
-Հայրենական տան դռները փակ են քո առաջ, որովհետև դու քո սրտի դռները փակեցիր խղճիդ ու հայրենիքիդ առջև: Դու արատավորեցիր Արծրունիների պայծառ հիշատակը՝ արհամարհելով քո ժողովրդին ու հավատը:
-Ես քեզ կստիպեմ նվագել, անիծյա’լ,- գոռում էր նա,- դու ծախված ես թշնամուն:
4․ Փոխակերպել ուղղակի խոսքը՝ դարձնելով անուղղակի:
— Լռե՛ք, թողե՛ք՝ ասի այն, ինչ մտքում ունի, — սաստեց բանախոսը և ձայնի եղանակը փոխելով՝ ասաց օրիորդին. – կկամենայի իմանալ՝ ինչ էիք ուզում ասել մեր մասին:
Նա ընկերներին հաճախ էր ասում.
— Եթե ամեն մեկս մի փոքր բան անի, բոլորս մի մեծ գործ արած կլինենք:
Բանախոսը սաստելով ասաց, որ լռեն ու թողնեն, որ ասի այն, ինչ ունի մտքում։ Նա ձայնի երանգը փոխելով՝ օրիորդին ասաց, որ կուզեր իմանալ, թե ինչ է մտածում իրենց մասին։
Նա ընկերներին հաճախ էր ասում, որ եթե իրենցից ամեն մեկը մի փոքր բան անի, իրենք բոլորը մի մեծ գործ արած կլինեն:
5․Գտնե՛լ, թե որ շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։
1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան
2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն
3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ
4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ
5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ
6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել
7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել
8. անձնական, աստիճան, աստղ, աստղազարդ, աստղանիշ
9. գեղեցիկ, գետեզր, գերկարճ, գինեթաս, գիպս
10. ծանրորդ, կենցաղ, կղմինդր, համար, համարակալել
6․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1․Գովել, դրվատել, պախարակել, փառաբանել
2․Բիլ, լուրթ, կապուտակ, լաջվարդ3․ Հեծկլտալ, փղձկալ, ործկալ, արտասվել4․Դժվար, դյուրին, բարդ, խրթին
- 7. Ո՞ր նախադասության մեջ է ընկեր բառը գործածված ուղիղ իմաստով։
1․Ես մի ընկեր ունեի՝ Լիպո անունով: 2․Ընկեր կդառնամ ես քո վշտերին… 3․Ջութակը միշտ նրա անբաժան ընկերն էր: 4․Ի վերջո կյանքի ընկերներ դարձան:
Оставьте комментарий