- Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
- Ամբողջ տեքստում 1 բաղադրյալ ստորոգյալ կա։ Գտիր այդ ստորոգյալը։
Տեքստում բաղադրյալ ստորոգյալն է՝ «կմտածեմ»։ «Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար» նախադասության մեջ.
Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարդ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը բազպանները սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտղավոր կոշիկները։ Ծանր սուրը արծաթազած պատյանով լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մասմասյա սանդուղքի վերին աստիճանին խրոխտ ձայնով խոսեց
Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ սիրելի զինակիցներ մեր քաջազն արքան Աշոտ Երկաթը անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երեվում եմ իմ հայրենիքի արևով որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինջև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։
Դերբայական դարձված և երկրորդական նախադասություն
• Երկրորդականի գերադաս անդամ՝ ստորոգյալ։
• ԴԴ գերադաս անդամ՝ դերբայ։
• Փոխակերպելիս պարզել՝ որ դերբայը որ եղանակի ու ժամանակի դիմավոր բայ (ստորոգյալ է դառնում), իսկ երկրորդականը փոխակերպելիս որ դերբայն է դառնում ստորոգյալը։
• Հարկավոր է ուշադիր լինել կառույցի շարահյուսական պաշտոնի նկատմամբ. ինչ անդամ որ չփոխակերպված տարբերակն է, նույնը պիտի մնա փոխակերպվելուց հետո։
• Հարկավոր է ճանաչել կառույցն ամբողջությամբ՝ ոչ ավել, ոչ պակաս։ Այդ դեպքում փոխակերպելիս բառեր դուրս չեն մնա, ուրեմն նաև չեն ներառվի փոխակերպված կառույցի մեջ։
Օրինակ՝ Ինչ որ ես ասում եմ, դու պետք է լուրջ ընդունես։ -երկրորդականը ընդգծվածն է, կապակցման միջոցը՝ ինչ (հարաբերական դերանուն)։
Դդ-ի փոխակերպած տարբերակը՝ Իմ ասածները դու պետք է լուրջ ընդունես։ (գլխավորի մեջ ոչինչ չի փոխվում)։ Ասում եմ (անկատար ներկա)=ասածները(հարակատար դերբայ)։ Երկուսի պաշտոնն էլ ուղիղ խնդիր է։
Օրինակ՝ Լիովին սթափվեց՝ տեսնելով Միքայելին։ Ընդգծվածը դերբայական դարձված է, ժամանակի պարագա։ Երկրորդական դարձնելու համար կապակցման միջոց ենք ավելացնելու։ Այս դեպքում՝ երբ հարաբերական դերանունը։
Փոխակերպված տարբերակը՝ Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։ Ժամանակի պարագա։
Առաջադրանք
1. Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները գտիր և փոխակերպիր դերբայական դարձվածի։

2. Տրված նախադասությունների երկրորդական բաղադրիչը փոխակերպիր դերբայական դարձվածի։

Оставьте комментарий