Փետրվարի 19-23
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 15՝ Պատերազմը և քաղաքականությունը․Պատերազմը որպես հասարակական երևույթ
ա/ Խաղաղություն և հակամարտություն
բ/ Պատերազմը և քաղաքակրթության զարգացման աստիճանը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․/էջ 233-239/․
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
Այլ աղբյուր՝ Տիգրան Հայրապետյան․«Պատերազմ և քաղաքականություն»
Առաջադրանք
Պատերազմը և խաղաղությունը մշտապես եղել են մարդկանց ուշադրության կենտրոնում։ Ամենատարբեր ժամանակների մեծ մտածողները պատերազմի վերաբերյալ տարբեր հարցեր են տվել և փորձել են գտնել դրանց պատասխանները։
Ըստ հույն մեծ իմաստասեր Պլատոնի, պատերազմները տեղի են ունենում հարստության պատճառով։ Իսկ անգլիացի Թովմաս Հոբսը պատերազմի պատճառն էր համարում մարդկանց բնական հավասարությունը, ինչը և հանգեցնում է բոլորի պատերազմը ընդդեմ բոլորի։
Ֆրանսիացի փիլիսոփա Պոլ Հոլբախը պնդում էր, որ պատերազմները միայն դժբախտություններ են բերում պատերազմող ժողովուրդներին։ Նա դատապարտում էր պատերազմը, սակայն միևնույն ժամանակ չէր մերժում արդար պատերազմը, որը մղվում է ազգի բարեկեցության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանման համար։
Ըստ Իմանուիլ Կանտի Հավերժական խաղաղության ծրագրի, պատերազմի պատճառը պետությունների միջև նոր հարաբերություններ հաստատելու ձգտում է։ Նա կարծում էր, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել պետությունների միջազգային միություն, որտեղ յուրաքանչյուր պետություն իրեն կկարողանար ազատ զգալ և չէր խանգարի ուրիշ պետությունների զարգացմանը:
Գերմանացի ռազմական տեսաբան և պատմաբան Կարլ ֆոն Կլաուզերը կարծում էր, որ պատերազմը հանկարծակի չի առաջանում, այլ երկարատև նախապատրաստություն է ունենում որոշակի քաղաքականություն վարող կառավարությունների կողմից։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով։
Պատերազմը պետությունների միջև հակամարտություն է, որտեղ հակամարտող կողմերի ռազմական ուժերը՝ բանակները, ռազմական գործողություններ են կատարում միմյանց դեմ և փորձում են մեկը մյուսին պարտադրել իրենց կամքը։ Պատերազմ սկսող կամ ագրեսոր պետությունը ձգտում է ընդարձակել իր տնտեսական ազդեցության գոտին, օգտագործել հակառակորդի հարստությունները իր շահերի օգտին։
Оставьте комментарий