Թեմա 13՝  Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 225-228/
Լրացուցիչ գրականությույն՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ, էջ 225  /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Պայմանավորված պետության զբաղեցրած աշխարհագրական դիրքով՝ հնարավոր է մեծանա կամ էլ փոքրանա տվյալ պետության աշխարհաքաղաքական նշանակությունը արտաքին միջազգային քաղաքականության մեջ։ Գնահատե՛ք Հայաստանի աշխարհաքաղաքակն դիրքը Առաջավորասիական տարածաշրջանում։ Մանրամասնե՛ք։

Թուրքիան ու Ադրբեջանը ամեն կերպ ձգտում են Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ տրանպորտային միջանցքի ներկա, հատկապես հետագա հնարավորությունները առավելագույնս սեփական շահերին ծառայեցնելու հետ մեկտեղ, մեկուսացնել Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնել քաղաքական և տնտեսական ճնշումը նրա վրա: Նրանք ջանում են, որ ձևավորվող ճանապարհային ցանցը շրջանցի Հայաստանը: 
2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք
Միջազգային նշանակության նեղուցները և ջրանցքները բավականին շատ են: Հատկապես մեծ է Պանամայի, Սուեզի ջրանցքների և Մալակկայի նեղուցի աշխարհաքաղաքական նշանակությունը: Պանամայի ջրանցքը Հյուսիսային և Հարավային Ամերիկան միացնող պարանոցի ամենանեղ մասով ջրանցքն է և ջրանցք կառուցելու գաղափարը ծագել է դեռևս 16-րդ դարում: Գաղափարի իրագործումը հնարավոր դարձավ շատ ավելի ուշ ՝ 20-րդ դարի սկզբներին: Պանամայի ջրանցքը տնտեսական և ռազմաքաղաքական շատ մեծ նշանակություն ունի, որովհետև այն հազարավոր կմ-երով կրճատում է ճանապարհը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ափերին գտնվող երկրների միջև: 2000թ. ջրանցքը հանձնվեց Պանամա պետությանը: Ջրանցքի երկու ծայրերին, սակայն, շարունակում են մնալ ԱՄՆ-ի ռազմական հենակայանները: 
Սուեզի ջրանցքը կառուցված է Եգիպտոսի տարածքում, այն միցնում է Միջերկրական և Կարմիր ծովերը: Դրա շնորհիվ հսկայական չափով կրճատվել է Ատլանտյան օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների միջև ջրային ճանապարհը, որը նախկինում անցնում էր ՝ շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը: 
Մալակկայի նեղուցը անջատում է Մալակկա թերակղզին Սումատրա կղզուց և միացնում է Հնդկական օվկիանոսի Անդամանյան ծովը Խաղաղ օվկիանոսի ավազանին պատկանող Հարավչինական ծովին: Նեղուցին հարում են Ինդոնեզիան, Մալայզիան և Սինգապուրը: Անցնող նավերի քանակով ու բեռների ծավալով Մալակկայի նեղուցը աշխարհում գրավում է երրորդ տեղը ՝ զիջելով միայն Պանամայի և Սուեզի ջրանցքներին: Ջրանցքի նշանակությունը հատկապես մեծ է Ճապոնիայի համար, որը այդ միջազգային ուղիով ստանում է իր ներմուծվող նավթի ավելի քան 2/3-ը: 
Աշխարհաքաղաքական հանգուցային դիրք է գրավում նաև Ջիբրալթարի նեղուցը: Ջիբրալթարի նեղուցը անցնում է Եվրոպայի ծայր հարավարևմտյան և Աֆրիկայի հյուսիսարևմտյան ժայռոտ ափերի միջով, որոնք հնում հայտնի են եղել Հերկուլեսյան դարպասներ անունով: 
Մեր տարածաշրջանին առավել մոտ են և մեզ համար ուղղակի հետաքրքրություն են ներկայացնում Բոսֆորը և Դարդանելը, որոնք Սև ծովի ավազանի երկրները, Հարավային Կովկասը և դրա կազմում էլ ՀՀ-ն կապում են Միջերկրական ծովին ու դրա միջոցով ՝ համաշխարհային ծովային ուղիներին: Սև ծովի ու դրա նեղուցների նշանակությունը մեծ է նաև Հայաստանի համար, որը արտաքին աշխարհի հետ իր տնտեսական կապերի հիմնական մասը իրականացնում է Վրաստանի սևծովյան նավահանգիստներ Բաթումի ու Փոթիի միջոցով:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы