Կարդա Հովհ. Թումանյանի «Պարոն Նիկ. Տեր-Ղևոնդյանն ու իմ «Շունն ու կատուն» հոդվածը։
Նշիր՝
- Ի՞նչ սովորեցիր գեղարվեստական ոճի մասին։
Գեղարվեստական ոճը գրական ստեղծագործությունների լեզվի առանձնահատկությունն է։ Այն պատկերավոր մտածողության դրսևորում է, որը իրականացվում է պատկերավորման և լեզվի արտահայտչամիջոցների կիրառմամբ, բառերի փոխաբերական գործածությամբ, երբեմն նաև որոշակի հնչյունական կազմ ունեցող բառերի նպատակային ընտրությամբ։
2. Ինչո՞ւ են երբեմն պետք լինում բարբառային կամ խոսակցական բառերը գեղարվեստական ստեղծագործության մեջ, բեր օրինակներ։
Գեղարվեստական ոճի մեջ շատ մեծ նշանակություն ունի փոխաբերական իմաստով բառեր օգտագործելը, խոսակցական բառերը, այդ իսկ պատճառով հեղինակները շատ են այս մեթոդը կիռարում։
3. Ինչ է նշանակում «հեղինակ», «Հեղինակային իրավունք» ըստ այս հոդվածի։ Ինչպե՞ս է խախտվում Թումանյանի հեղինակային իրավունքը։
Հեղինակային իրավունքը դա այն է, երբ գրողը բանաստեղծություն է գրում և միայն նա իրավունք ունի այն փոփոխելու, իսկ նրանք, ովքեր առանց թույլտվության փոփոխում են խախտում են հեղինակային իիրավունք: Թումանյանի հեղինակային իրավունքն հենց այդպես էլ խախտվում է, երբ դասագրքի հեղինակները վերցնում են և որոշ բառեր, արտահայտություններ փոփոխում և հեշտացնում:
4. Տեսակետդ գրիր՝ կարելի՞ է ինչ-ինչ նկատառումներից ելնելուվ փոխել հեղինակի ստեղծածը։ Եթե այո՝ որ դեպքում և ինչպես պետք է վարվել, չխախտելու համար հեղինակի իրավունքը։
Եթե հեղինակը դեմ չէ, ինչ՞ու ոչ։ Բայց, եթե վերցնել և արտագրել նույն բանը տարբեր բառերով, դա ինձ թվում է որ արդեն սխալ է։
Оставить комментарий