Քաղաքացիական իրավունքը կարգավորում է գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունները՝ կառուցված այդ հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային առանձնավածության մեթոոդի հիման վրա:
Իրավունակությունը սուբյեկտի՝ օրենքով ճանաչված ընդունակությունն է ունենել իրավունքեր ու կրել պարտականություններ:
Գործունակությունը սուբյեկտի ունակությոնն է ինքնուրույն՝ իր գործողությոններով ձեռք բերել և իրականացնել իրավունքներ, իր համար ստանձնել պարտականություններ և կատարել դրանք:Այսինքն՝ Քաղաքացու գործունակությունը նրա ընդունակությունն է իր գիտակացական գործողություններով և իր կամքով ձեռք բերել քաղաքացիական իրավունքներ և իրականացնել դրանք, իր համար ստեղծել քաղաքացիական պարտականություններ և կատարել դրանք:
Քաղաքացու գործունակության տեսակներն են՝ լրիվ գործունակ քաղաքացի, փոքրահասակների գործունակությունը, սահմանափակ գործունակ, անչափահասի գործունակությունը, անգործունակ ճանաչված քաղաքացիները, քաղաքացու գործունակության սահմանափակումը
Քաղաքացին անգործունակ կամ սահմանափակ գործունակ կարող է ճանաչվել դատական կարգով:
Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմում դատարանին կարող է ներկայացվել նրա ընտանիքի անդամների, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության կողմից:
Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են քաղաքացու հոգեկան խանգարման մասին, և որոնց հետևանքով նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, իսկ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են, որ ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահող, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվող անձն իր ընտանիքը դրել է նյութական ծանր կացության մեջ:
Оставьте комментарий