Թմկաբերդի առումը վերլուծություն

Թմկաբերդի առումը պոեմում խոսվում է չարության և դավաճանության մասին: Նադիր Շահը ուզմում էր գրավել Թմկաբերթը: Նա զորք է հավաքում և հարձակվում բերդի վրա, բայց տեսնում է, որ Թմբկաբերդը պաշտպանում է Թաթուլը և նրա քաջերը: Նա չի կարողանում մտնել Թմբկաբերդ: Նադիր Շահը խորամանկ մարդ էր: Թաթուլի կնոջը թափառական աշուղի օգնությամբ ստիպում է գինով արբեցնել Զորքին և խաբեությամբ գրավում է Թմբկաբերդը: Աշուղը երգում է շահի սերը, անհուն գանձերն ու փառքը, Թմկատիրուհուն խոստանում ոսկե գահ ու փառք: Թուլության մի պահի նրա հոգում հաղթում է փառասիրությունը: Հարբեցնելով հաղթանակած քաջերին՝ կինը թշնամուն է մատնում Թմկաամրոցը: Բայց անցնում է դավաճանության պահը: Ավերակ բերդի և ընկած​ զոհերի դեմ կանգնած գեղեցկուհին զգում է դավաճան գործի ամոթը: Անցնում է աշխարհից բոլորը, անմեռ է մնում միայն զրույց լավ ու վատ մարդկանց մասին:  Թաթուլը հիշվում է հերոսական գործով, դավաճան տիրուհին՝ մատնությամբ և Թաթուլը երազում տեսնում է դավաճան կնոջը վիշապի կազմվացքով:

Թմկաբերդ

Թմբկաբերդ, Թմուկ կամ Թմկա բերդը միջնադարյան հայկական բերդ է Մեծ Հայքի Գուգարք աշխարհում` Կուր գետի ձախ ափին: Ներկայումս գտնվում է Վրաստանի տարածքում:

Բերդը գտնվում է երեք բլուրների վրա և շրջապատված է 150 մ երկարությամբ և 3 մ լայնությամբ պատով: Յուրաքանչյուր բլրի վրա կա մի քանի աշտարակ: 12-րդ դարի վերջից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմուկ (Թմկա) բերդի ու Ախալքալաքի (Նոր քաղաք) հետ տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы