Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 13՝ Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը
ա/ «Աշխարհաքաղաքականություն» հասկացությունը, նախապատմությունը
բ/ Ժամանակակից աշխարհաքաղաքականության ձևավորումը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 225-228/
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
Առաջադրանք
1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։
Բնական ռեսուրսները մեծ դեր են խաղում երկրների արտաքին քաղաքականության վրա։ Այդպիսի ռեսուրսներից են՝ նավթը, ջուրը, գազը, թանկարժեք մետաղները և այլն…։ Բնական է, որ այն երկրները, որոնք ունեն այս ռեսուրրսները, կամ ունեն հնարավորություն դրանք ձեռք բերելու, հարաբերականորեն կտարբերվեն այլ երկրներից՝ իրենց հզորությամբ, և անկասկած կկարողանան երկրի բնակչության համար լուսավոր ապագա կառուցել։ Տվյալ պահին աշխարհում բնական ռեսուրսներից ամենամեծ դերն ունեն վառելիքները և դրանցից կարևորագույնն է՝ նավթը, որի վերաբերյալ կա կանխատեսում, որ դրա պաշարները շուտով կսպառվեն, հետևաբար այն դառնում է ավելի արժեքավոր, և տարբեր երկրներ գնում են տարատեսակ քաղաքական գործողությունների, որ ունենան լավ հարաբերություններ նավթ ունեցող երկրների հետ։
2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք
Քաղաքականության մեջ գրեթե ամենաշատը Սուեզի ջրանցքի մասին է խոսվում։ Սուեզը գտնվում է Կարմիր և Միջերկրական ծովերը կապող հատվածում, այդ պատճառով ունի առևտրական մեծ նշանակություն։ Սուեզի ջրանցքով է անցնում աշխարհի նավթի 7-10%-ը և հեղուկ բնական գազի 8%-ը, իսկ 2019 թվականին այնտեղով փոխանակվել է 53․5 միլիոն տոննա հանքաքար ու մետաղ, ինչպես նաև 35․4 միլիոն տոննա ածուխ, սա կազմում է համաշխարհային առևտրի շուրջ 12%-ը։ Նման այլ ջրանցքներ ու նեղուցներ են Ջիբրալթարի նեղուցը, Դարդանելի նեղուցը, Պանամայի ջրանցքը, և Բոսֆորի նեղուցը։ Բոսֆորը գտնվում է Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, որը միացնում է Սև ծովը Մարմարա ծովի, իսկ Դարդանելի նեղուցի միջոցով Միջերկրական ծովին։ Նեղուցի երկու կողմերի վրա տեղակայված է Թուրքիայի Ստամբուլ քաղաքը։ Բոսֆորը համարվում է ամենակարևոր նեղուցներից, քանի որ այն ապահովում է Միջերկրական ծովին և Համաշխարհային օվկիանոսին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Անդրկովկասի և Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին։
/բլոգային աշխատանք/․
Оставьте комментарий