«Կատվի դրախտ», շարքը Վահան Տերյանը գրել է 1916-1917 թվականներին։ Ինձ հետաքրքրել է այս ժողովածույի վերնագիրը «Կատվի դրախտ»։ Ի՞նչու է հենց այսպես անվանվել այս ժողովածուն։
Ժողովածույի սկզբում կարող ենք տեսնել, թե ինչպես է Տերյանը երկրպագում կնոջը, բայց ընթացքում սկսում է ավելի սառը վերաբերվել այդ կնոջ կերպարին։ Դա արտացոլում է իրական լիքը դեպքեր որոնք պատահում են երբ տղամարդը հանդիպում է մի կնոջ, ով կարող է սիրել, բայց միայն սեփական անձը։
Ամենասկզբում հնչվում է այսպիսի տողեր․
Ո՞վ կարող է չսիրել Ձեզ,
Չըստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ, Տիկին:
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ այնպիսի նուրբ նազեր Դահճին անգամ Դուք կըդյութեք,
Կըստրկացնեք և կայսեր:
Բայց հետո հանդիպվում են այնպիսի տողեր, որոնց տակ զգում ես թեթև զայրույթ այդ կնոջ հանդեպ։
Անվանեցեք ինձ հիմար,
Կոչեցեք հիվանդ.
Ձեռները Ձեր պիտի հար
Երգեմ մոլեռանդ:
Ձեր մատները, ա՜խ այնքան
Մեղմ են ու շոյող,-
Չունի մաքուր լուսնկան
Այդքան նուրբ մի շող:
կամ
Լուռ նստում եք պուրակում,
Համր ու անխոս հեռանում,
Ժպտում եք ինձ և այգուն՝
Ժպիտով խոր ու խոհուն:
Դուք գիտեք, որ Ձեզ եմ լոկ
Երկրպագում և սիրում,
Բայց ժպիտով մտահոգ
Ժպտում եք ինձ ու լռում:
Բայց մեկ է նայելով վերջի տողերին հասկանում ես, որ այդ զայրույթը չի ուժեղացել։ Մի՞ թե այս ժողովածույի մեջ նեռարված բանաստեղծությունները խոսում են կնոջ եսասեր կերպարի մասին, կամ թեկուզ սրանով Տերյանը ուզեցել է կարդացողին մի պատմություն հասցնել նամակի պես։
Оставьте комментарий