Թեմա 12՝ Ազգային շահեր
ա/ «Ազգ» հասկացության քաղաքական կողմերը
բ/ «Ազգային շահ» հասկացության քաղաքական բնութագրիչները
գ/ Ազգային շահերի դասակարգումը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 217-220
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/․
Առաջադրանք
1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։
Ազգային շահ հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտական և լավագույն որևէ երկրի համար և՛ երկրի ներսում, և՛ մյուս պետությունների հետ ունեցած հարաբերություններում։
2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։
Ազգային շահերի ձևավորումը պատմական երկարատև գործընթացի արդյունք է, որի վրա ազդում են տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական և այլ գործոններ։
3․ Ի՞նչ խմբերի են բաժանվում ազգային շահերն ըստ իրենց նշանակության։ Ազգային ո՞ր շահերն են անվանում գլխավոր կամ հիմնական /բլոգային աշխատանք/․
Շահերը կարող են լինել՝ կենսականորեն կարևոր և երկրորդական, երկարատև և ժամանակավոր։
Գլխավոր, մշտական ազգային շահերը որոշվում են կարևորագույն աշխարհա-քաղաքական բնութագրիչներով․ դրանք են՝ տվյալ պետության տեղն ու դերը միջպետական հարաբերությունների համակարգում, նրա վարկանիշը, ռազմական հզորությունը, իր ինքնիշխանությունը պաշտպանելու և դաշնակիցների անվտանգությունը երաշխավորելու կարողությունները և այլն։
Оставьте комментарий