1․ Տրված հատվածն արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն․
Այս քարերուն, լեռներուն բուսականությունը մեր բարձրավանդակի սարերունը չէ։ Խոտավետ չեն։ Խիտ ու բազմաճյուղ չեն։ Նոսր են ու երկայն ցողուններով։ Համեմավոր են։ Ծաթրին կբուրեն, կգրգռեն ռունգերդ։
Վայրի սխտորներ կան, այնքան կծու են, որ բերանդ կայրեն։ Անոնց մեկ պճեղը մեր ածուները մշակած սխտորներուն տասը պճեղին դեմ են։ Այս տեղերու խոտերեն այծերը շատ կախորժին։ Կվազեն դարվեր, դարվար, խոտ մը, ցողուն մը, ծիլ մը, կամ ծառի մը տերևները ուտելու համար։ Եվ կամ՝ թուփի մը հասնելու համար անանկ գահավեժի մը եզերքը կկենան, ուր մենք կզարհուրինք։ Երբեմն ալ կսոսինձեն, կարծես, իրենց կճղակները՝ ժայռերուն։ Ինչպես արիշի մը ողկույզները՝ կկախվին պարապին մեջ, կռնակնին վար, բերաննին, փորերնին վեր, կապույտ ծաղիկներով ծաթրին մը փրցնելու, խըբըռ-խըբըռ ծամելու, կուլ տալու համար։
Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»
2․ Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Գտիր բաղադրյալ ստորոգյալները։
Ձևաբանական վերլուծության ենթարկիր մուգ գրված նախադասության բոլոր բառերը։
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փակցրել։ Հարճը մի հելենուհի էր Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով հարսանիքով ամուսնացել էր հետը դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով ուզել էր իր սիրելին հայրենաբաղժությունից չտրտմի։
Ինչ անմոռաց անակընկալ էր, երբ լուսաբացի աղ-ամուղ-ին պատշգամբ ելա հիանալով վարքերից ստեղծված երններանգ ուլեգորգով։
3․ Հետևելով կետադրությանը՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկիր և տեղադրիր նախադասությունների ներքևում գրված բառերը։

• Երկրորդական նախադասության կապակցման միջոցները, երկրորդականի շարադասությունը։
• Երկրորդական նախադասության պաշտոնը գլխավորի մեջ։
Կարող է դառնալ ամեն ինչ, բացի պարզ ստորոգյալից։ Իսկ որոշ անդամների դեպքում՝ ենթակա, ստորոգելի, որոշիչ, սովորաբար կապակցվում է հարաբերյալ-հարաբերականով՝ այնքան…որքան, Նա…ոբ, այն…. որը և այլն։ Հարաբերյալը դերանուն է, որ գլխավորրի մեջ է արտահայտվում՝ պատելով երկրորդական նախադասության «տեղը»։ Այստեղից՝ ինչ պաշտոն որ ունի հարաբերյանլը, նույն պաշտոնը ունի երկրորդական նախադասությունը։
Օրինակ՝ Իմ սիրելի գիրքը նա է, որը կարդացել եմ վերջինը։- Այստեղ հարաբերյալը ստորոգելի է, նշանակում է՝ երկրորդականը նույնպես ստորոգելի է։
Շարքից դուրս եկան այն սովորողները, որոնք երեկ դասի չէին եկել։ -Այստեղ հարաբերյալը՝ այն-ը որոշիչ է, որոշիչ է նաև երկրորդական նախադասությունը։
Եթե չկա հարաբերյալ, երկրորդական նախադասության պաշտոնը որոշում ենք ուղղակի նախադասությունը վերլուծելով։
Օրինակ՝ Բոլորը սպասում էին, որ տնօրենը մի բան ասի։ — Սպասում էին ինչի՞ն- հանգման անուղղակի խնդիր։
Դերբայական դարձված և երկրորդական նախադասություն
• Երկրորդականի գերադաս անդամ՝ ստորոգյալ։
• ԴԴ գերադաս անդամ՝ դերբայ։
• Փոխակերպելիս պարզել՝ որ դերբայը որ եղանակի ու ժամանակի դիմավոր բայ (ստորոգյալ է դառնում), իսկ երկրորդականը փոխակերպելիս որ դերբայն է դառնում ստորոգյալը։
• Հարկավոր է ուշադիր լինել կառույցի շարահյուսական պաշտոնի նկատմամբ. ինչ անդամ որ չփոխակերպված տարբերակն է, նույնը պիտի մնա փոխակերպվելուց հետո։
• Հարկավոր է ճանաչել կառույցն ամբողջությամբ՝ ոչ ավել, ոչ պակաս։ Այդ դեպքում փոխակերպելիս բառեր դուրս չեն մնա, ուրեմն նաև չեն ներառվի փոխակերպված կառույցի մեջ։
- Օրինակ՝ Ինչ որ ես ասում եմ, դու պետք է լուրջ ընդունես։ -երկրորդականը ընդգծվածն է, կապակցման միջոցը՝ ինչ (հարաբերական դերանուն)։
Դդ-ի փոխակերպած տարբերակը՝ Իմ ասածները դու պետք է լուրջ ընդունես։ (գլխավորի մեջ ոչինչ չի փոխվում)։ Ասում եմ (անկատար ներկա)=ասածները(հարակատար դերբայ)։ Երկուսի պաշտոնն էլ ուղիղ խնդիր է։ - Օրինակ՝ Լիովին սթափվեց՝ տեսնելով Միքայելին։ Ընդգծվածը դերբայական դարձված է, ժամանակի պարագա։ Երկրորդական դարձնելու համար կապակցման միջոց ենք ավելացնելու։ Այս դեպքում՝ երբ հարաբերական դերանունը։
Փոխակերպված տարբերակը՝ Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։ Ժամանակի պարագա։
Առաջադրանք - Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները գտիր և փոխակերպիր դերբայական դարձվածի։
Оставьте комментарий